• Latest news

Ինչպե՞ս պաշտպանվել կորոնավիրուսից գրասենյակում

18 հոկտեմբերի, 2020  11:23

Գրասենյակում կորոնավիրուսով վարակվելու ռիսկը բավականին բարձր է, հատկապես, եթե աշխատակիցները շատ են շփվում միմյանց հետ:

Ի՞նչ կարելի է անել այդ ռիկսը կրճատելու համար:

Medportal.ru-ի հաղորդմամբ՝ կորոնավիրուսի կանխարգելման ընդհանուր միջոցներն ունիվերսալ են, եւ դրանք պետք է պահպանել ցանկացած պարագայում ինչպես գրասենյակներում, այնպես էլ դրանցից դուրս:

Այսպիսով, անհրաժեշտ է.

  • Հաճախ լվանալ ձեռքերն օճառով առնվազն 20 վայրկյանի ընթացքում;
  • Եթե ձեռքերը լվանալը հնարավոր չէ, դրանք պետք է մշակել ախտահանիչով, որը պարունակում է առնվազն 60 տոկոս սպիրտ;
  • Ձեռք չտալ դեմքն աղտոտ ձեռքերով;
  • Խուսափել մոտ շփումից մարդկանց հետ (տնից դուրս պահպանել շուրջ 2 մետր հեռավորություն);
  • Կրել դիմակ, եթե շրջապատում կան այլ մարդիկ;
  • Փռշտալու եւ հազալու դեպքում փակել բերանն ու քիթն անձեռոցիկով (այնուհետեւ անձեռոցիկը պետք է նետել կափարիչով աղբամանի մեջ, իսկ ձեռքերը՝ ախտահանել);
  • Պարբերաբար ախտահանել մակերեսները, որոնց հպվում եք;
  • Հետեւել առողջությանը: Հիվանդության ախտանշանների դեպքում ինքնամեկուսանալ, չգնալ աշխատանքի:

Որոշ գործատուներ, կախված աշխատանքի առանձնահատկությունից, կարող են աշխատակիցներին ապահովել պաշտպանիչ էկրաններով, ինչպես նաեւ կազմակերպել աշխատակիցների ջերմաչափումը:

Սակայն աշխատակիցները եւս պետք է իրենց ներդրումն ունենալ հիվանդությունը կանխարգելելու դեպքում: Ահա մի քանի օգտակար խորհուրդ.

  • Աշխատատեղում ունեցեք «պաշտպանիչ փաթեթ»՝ դիմակ եւ ախտահանիչ;
  • Առավելագույնս կրճատեք աշխատավայրում չփումների թիվը: Հիշեք, որ կորոնավիրուսով կարելի է վարակվել մարդուց, որը չունի նախանշաններ;
  • Հնարավորության դեպքում գործընկերների հետ առցանց հանդիպեք;
  • Դիմակ կրելն ու սոցիալական հեռավորություն պահպանելը պետք է լինեն պարտադիր: Հիշեք, որ փակ տարածություններում վարակվելու ռիսկն ավելի բարձր է;
  • Ուրիշ մարդկանց հետ շփման ժամանակահատվածի շարունակականությունը եւս նշանակություն ունի. որքան կարճատեւ է այն, այնքան ցածր է վարակվելու ռիսկը;
  • Փորձեք չօգտվել ուրիշների իրերից եւ սարքերից, այդ թվում՝ գրիչներից, սեղաններից, հեռախոսներից եւ այլն: Եթե դա անխուսափելի է, գոնե ախտահանեք այդ իրերը նախքան օգտագործելն ու դրանից հետո;
  • Լվացեք եւ ախտահանեք առարկաները, որոնց հաճախ դիպչում եք, այդ թվում՝ ստեղնաշարը, հեռախոսը, դռների բռնակները եւ այլն;
  • Տարածքները խորհուրդ է տրվում օդափոխել յուրաքանչյուր երկու ժամը մեկ անգամ;
  • Ռոսպոտրեբնադզորը խորհուրդ չի տալիս սնվել աշխատավայրում. դրա համար պահանջվում է առանձին սենյակ կամ ճաշասենյակ, ընդ որում՝ անհրաժեշտ է հերթափոխով ընդմիջել, որպեսզի մեծ թվով մարդիկ միեւնույն տարածքում միաժամանակ ներկա չգտնվեն:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել