• Latest news

Գիտնականները պարզել են երեք վտանգավոր կորոնավիրուսների խոցելի կողմերը

19 հոկտեմբերի, 2020  10:45

Երեք մահացու կորոնավիրուսները` SARS-CoV-2-ը, SARS-CoV-1-ը եւ MERS-CoV-ը, կարող են նույն խոցելի կողմերն ունենալ, ինչը կարող է հնարավորություն ընձեռել բոլոր երեք շտամների դեմ ունիվերսալ դեղամիջոց ստեղծելու համար: Այս մասին հայտնում են Զորջիայի համալսարանի (ԱՄՆ) կենսաբժշկական գիտությունների ինստիտուտի գիտնականները:

Science ամսագրում հրապարակված հոդվածում գիտնականները նկարագրել են թիրախը դեղամիջոցների համար, որն ընդհանուր է COVID-19 եւ SARS առաջացնող վիրուսների համար:

Հետազոտության հեղինակները ավելի քան 300 սպիտակուց են հայտնաբերել, որոնք փոխազդում են SARS-CoV-2-ի հետ: Ինչպես պարզվել է, 20 մոլեկուլ կարող է ազդել այն բանի վրա, թե երեք կորոնավիրուսներից յուրաքանչյուրի քանի վիրուսային մասնիկներն են սինթեզվում մարդու բջիջների ներսում: Այս սպիտակուցների թվում է Tom70- ը, որը փոխազդում է կորոնավիրուսային Orf9b գենոմի հետ, որը կա ինչպես SARS-CoV-1-ի, այնպես էլ SARS-CoV-2-ի դեպքում:

Tom70- ը միտոխոնդրիալ ֆերմենտ է, որը մասնակցում է ցիտոզոլից սպիտակուցային մոլեկուլների տեղաշարժին միտոխոնդրիայի մեջ: Այն նաեւ մասնակցում է միտոխոնդրիալ ազդանշանային սպիտակուցների ակտիվացմանը, որոնք պաշտպանություն են ապահովում վիրուսային վարակից: Սակայն գիտնականները ցույց են տվել, որ Tom70-ը ձեռնտու է կորոնավիրուսներին, եւ Tom70-Orf9b կոմպլեքսը կարող է որպես թիրախ օգտագործվել լայն սպեկտրի հակավիրուսային դեղամիջոցների համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել