• Latest news

Կորոնավիրուսով վարակված 46 պացիենտ միացված է ԹԱՕ սարքերին

19 հոկտեմբերի, 2020  15:48

Կորոնավիրուսով վարակված 46 պացիենտ միացված է ԹԱՕ սարքերին: Եվս 453 պացիենտի վիճակը գնահատվում է ծանր, 128 պացիենտի վիճակը՝ ծայրահեղ ծանր: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 766 նոր դեպք: Այդ թիվը ցածր է վերջին օրերին գրանցված թվից, եւ դա, մասնագետների կարծիքով, կարող է կապ ունենալ նրա հետ, որ երեկ կիրակի էր, եւ թեստավորումները քիչ են անցկացվել: 

Նշենք, որ հոկտեմբերի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 65 460 դեպք: Այժմ փաստացի բուժվում է 15 845 մարդ (մեկ օրում այդ թիվն ավելացել է 652-ով): Ապաքինվել է 48 208 մարդ (նրանցից 104-ը վերջին մեկ օրում), մահացել է 1091 պացիենտ (10-ը վերջին մեկ օրում): Մահացածներից ամենաերիտասարդը 51 տարեկան էր, ամենատարեցը 83-ամյա կին էր:  

Հիշեցնենք նաեւ, որ կորոնավիրուսով վարակման կանխարգելման համար անհրաժեշտ է հետեւել երեք պարզ կանոնի՝ դիմակ կրել, պարբերաբար լվանալ ձեռքերը կամ ձեռքերն ախտահամել եւ պահպանել սոցիալական հեռավորություն։

 

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել