• Latest news

Գիտնականները կատարել են ենթաստամոքսային գեղձի մասին հետաքրքիր հայտնագործություն

21 հոկտեմբերի, 2020  11:01

Ենթաստամոքսային գեղձում բետա բջիջներն ինսուլին են արտադրում, սակայն 1-ին տիպի դիաբետի դեպքում իմունային Т-բջիջները տեղափոխվում են ենթաստամոքսային գեղձ եւ ոչնչացնում բետա բջիջները։ Գիտնականները երկար ժամանակ կարծում էին, որ ենթաստամոքսային գեղձում ռեակտիվ Т-բջիջների առկայությունը դիաբետի նշան է։ Բայց նոր հետազոտությունը, որը հրապարակվել է Science Advances ամսագրում, ցույց է տվել, որ անգամ առողջ մարդկանց ենթաստամոքսային գեղձում այս իմունային բջիջները պարունակվում են բավականին մեծ քանակությամբ։

Ստացվում է, որ դիաբետը զարգանում է, երբ T-բջիջները ազդանշան են ստանում բետա բջիջների հարձակման մասին, այլ ամենեւին ոչ այն ժամանակ, երբ հայտնվում են ենթաստամոքսային գեղձում, հայտնում է Medical Express-ը։ Այս հայտնագործությունը լրացնում է այն տեսությունը, որ 1-ին տիպի դիաբետը չի կարելի համարել բացառապես Т-բջիջների աշխատանքի խանգարում, որոնք հարձակվում են բետա բջիջների վրա։

Ենթաստամոքսային գեղձում գործող Т-բջիջներն ուղղված են նախապրոինսուլին մոլեկուլին՝ ինսուլինի նախորդին։ Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ առողջ մարդկանց արյան հոսքում կան այս Т-բջիջներից որոշները։

Իսկ հիմա ապացուցվել է, որ նույնիսկ առողջ մարդկանց ենթաստամոքսային գեղձում կան նախապրոինսուլին-հատուկ Т-բջիջներ, սակայն դիաբետի առկայությամբ այս բջիջները առավելագույնս մոտենում են բետա բջիջների կուտակումներին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել