• Latest news

Ի՞նչ անել, եթե կորոնավիրուսի պատճառով ջերմությունը բարձրացել է

21 հոկտեմբերի, 2020  15:54

Կորոնավիրուսի ժամանակ մինչեւ 38,5 աստիճան ջերմությունը չի կարելի իջեցնել, ավելի լավ է համբերել, քանի որ դա օպտիմալ ջերմություն է վարակի դեմ օրգանիզմի պայքարի համար: Նման խորհուրդ է տվել ՌԴ Դաշնային բժշկակենսաբանական գործակալության գլխավոր վարակաբան Վլադիմիր Նիկիֆորովը «Գովորիտ Մոսկվա»-ի հետ զրույցում:

«Բարձր ջերմությունը վարակի, հիվանդության նշան է, սակայն դա նաեւ նշան է, որ օրգանիզմը պայքարում է: Պետք է համբերել»,-ասել է նա:

Նրա խոսքով՝ օրգանազիմը կորոնավիրուսն ընդունում է որպես սովորական ՍՇՎ, այդ պատճառով դրա վրա կանոնները նույն կերպ են տարածվում: Եթե ջերմությունն իջեցվի, ապա, նրա խոսքով, կստացվի, որ մարդու իմունային համակարգը «վզակոթին հարված է ստանում, որն իրեն ընդհանրապես պետք չէ»:

Սակայն որոշ դեպքերում, մասնագետի խոսքով, ջերմությունը նվազեցնել թույլատրվում է: Մասնավորապես, եթե խոսքը երեխաների մասին է, որոնք վատ են տանում նման վիճակը, պետք է օգտագործել ջերմիջեցնող միջոցներ: 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել