• Latest news

Սպորտով զբաղվելն ինչպե՞ս է ազդում COVID-19-ի դեպքում հոսպիտալացման հավանականության վրա

22 հոկտեմբերի, 2020  12:28

Շաբաթական 2,5 ժամ չափավոր կամ 75 րոպե ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը ավելի քան մեկ երրորդով նվազեցնում է COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիաի դեպքում հոսպիտալացվելու հավանականությունը։ Այս մասին հայտնում են Սան Պաուլուի համալսարանի գիտնականները։ Նրանց նոր հետազոտությունը հրապարակվել է MedRxiv պորտալում։

Մասնագետները հարցում են անցկացրել մոտ հազար մարդու շրջանում, որոնք ապաքինվել էին կորոնավիրուսով վարակվելուց հետո։ Նրանց բաժանել են 2 խմբի՝ ակտիվ եւ նստակյաց կենսակերպ վարողների։ Առաջին կարգի մեջ են ընդգրկվել օրական ոչ պակաս 10-20 րոպե սպորտով զբաղվողները (կախված ծանրաբեռնվածության ինտենսիվությունից), երկրորդ կարգի մեջ՝ նրանք, ովքեր ֆիզիկական ծանրաբեռնվածությանը հատկացնում են ավելի քիչ ժամանակ։

Գիտնականները հաստատել են, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրահանգների համաձայն ֆիզիկական ծանրաբեռնվածության բավարար մակարդակը կորոնավիրուսով վարակվելու դեպքում նվազեցնում է հոսպիտալացման հավանականությունը։ Բայց, դրա հետ մեկտեղ, ստացիոնարում հայտնված պացիենտները հիվանդությունը նույն կերպ ծանր են տանում՝ անկախ մինչեւ վարակումը ակտիվության աստիճանից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է