• Latest news

Մասնագետը քննադատել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի փորձարկումները

22 հոկտեմբերի, 2020  18:56

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ընթացիկ փորձարկումները մի շարք խնդիրներ ունեն, կարծում է British Medical Journal-ի փոխխմբագիր եւ Մերիլենդի համալսարանի հետազոտող Փիթեր Դոշին:

Ըստ նրա` փորձարկումներից ոչ մեկը չի պարզում` նվազո՞ւմ է արդյոք SARS-CoV-2 ով վարակված անձի հոսպիտալացման, վերակենդանացման կամ մահվան ռիսկն այս կամ այն պատվաստանյութի ներարկումից հետո:

Սովորաբար կլինիկական փորձարկումների երրորդ փուլը գնահատում է պատվաստանյութի արդյունավետությունը եւ դրա անվտանգությունը հիվանդների համար: Դեղամիջոցի արդյունավետության վերլուծությունը կատարվում է այն դեպքում, երբ կամավորների մոտ COVID-19-ի մոտ 150-160 ախտանշանային դեպք է նկատվում` անկախ հիվանդության ծանրությունից: Սակայն հոսպիտալացումն ու մահվան դեպքերը համեմատաբար հազվադեպ են պատահում փորձարկվողների շրջանում, որոնց թիվը 30 000 է, ուստի վիճակագրորեն էական տարբերությունները ցույց տալ հնարավոր չէ: Փորձարկումներն ամենեւին նախատեսված չեն ի պատասխան հարցին` արդյո՞ք պատվաստանյութը կարող է կանխել կորոնավիրուսային վարակը կամ նվազեցնել մահացությունը վարակման դեպքում:

Մահացության մակարդակի նվազման վերաբերյալ տվյալներ հավաքելու համար անհրաժեշտ է զգալիորեն ավելացնել փորձարկվողների թիվը եւ բուն թեստերի տեւողությունը: Բացի այդ, փորձարկումներին սովորաբար համեմատաբար քիչ են տարեցներ մասնակցում ծանր ընթացքով կորոնավիրուսի ռիսկային խմբից: Սակայն համավարակի պայմաններում անհրաժեշտ է արագորեն պարզել` աշխատում է պատվաստանյութն ընդհանրապես, թե ոչ:

Ըստ Դոշիի` դեռ ուշ չէ ազդել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մշակման վրա եւ պարզել` արդյոք դեղերի անվտանգությունը պատշաճ կերպով գնահատվում է եւ հաշվի են առնվում արդյոք բացերը գիտելիքների մեջ այն մասին, թե ինչպես է իմունային համակարգը արձագանքում SARS-CoV-2 կորոնավիրուսին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել