• Latest news

Գիտնականները պատմել են օդի աղտոտման եւս մի վտանգի մասին

24 հոկտեմբերի, 2020  20:25

Աղտոտված օդը զգալիորեն մեծացնում է նյարդաբանական հիվանդությունների, այդ թվում` Պարկինսոնի հիվանդության, Ալցհեյմերի հիվանդության եւ մահացու դեմենցիայի այլ տեսակների զարգացման ռիսկը: Այս մասին նախազգուշացնում են Հարվարդի համալսարանի գիտնականները, որոնց հետազոտությունը հրապարակվել է The Lancet Planetary Health ամսագրում:

Հետազոտության հեղինակներն ուսումնասիրել են նյարդաբանական խանգարումներ ունեցող ամերիկացիների հոսպիտալացման մասին տվյալները 2006-ից 2017 թվականներին եւ դրանք համեմատել են բնակության վայրում քաղաքային օդում PM2.5 մասնիկների խտության գնահատականների հետ: Նույնիսկ հաշվի առնելով բոլոր արտաքին գործոնները, ինչպիսին է սոցիալ-տնտեսական կարգավիճակը` պարզվել է, որ մեկ խորանարդ մետր օդում PM2.5-ի յուրաքանչյուր 5 մկգ-ին Պարկինսոնի հիվանդության, Ալցհեյմերի հիվանդության եւ դեմենցիային տարբեր ձեւերի պատճառով հոսպիտալացման 13 տոկոսանոց ռիսկի աճ է բաժին ընկնում:

Հետաքրքիր է, որ նյարդաբանական հիվանդությունների պատճառով հոսպիտալացման ռիսկը շարունակում էր բարձր մնալ` չնայած PM2.5-ի կոնցենտրացիան օդում ենթադրաբար անվտանգ մակարդակներում էր, որոնք, ԱՄՆ Շրջակա միջավայրի պահպանման գործակալության ստանդարտների համաձայն, միջինում տարեկան 12 միկրոգրամ են կազմում խորանարդ մետրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել