• Latest news

COVID-19-ը 5 անգամ ավելի մահացու է, քան գրիպը․ հետազոտություն

23 հոկտեմբերի, 2020  09:54

Կորոնավիրուսային վարակը հեռու է «պարզապես գրիպ» լինելուց, ինչպես պնդում են ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների (CDC) մասնագետները: Համեմատելով գրիպից եւ COVID-19-ից մահացության դեպքերը՝ նրանք պարզել են, որ կորոնավիրուսային վարակը 5 անգամ ավելի մահացու է գրիպից:

Ինչպես պատմում է Medportal.ru-ն, նոր զեկույցի համար CDC մասնագետները վերլուծել են մոտ 4000 պացիենտների տվյալներ, որոնք մարտից մայիս ընկած ժամանակահատվածում COVID-19-ով հոսպիտալացվել են վետերանների առողջապահության վարչության (Veterans Health Administration) հիվանդանոցներ, ինչպես նաեւ 2018-ի հոկտեմբերից մինչեւ 2020-ի փետրվար ծանր գրիպով հիվանդանոց ընդունված 5400 պացիենտների տվյալներ: Երկու խմբերի հիվանդների միջին տարիքը 69-70 է:

COVID-19-ից մահացել է պացիենտների 21%-ը, մինչդեռ ավելի երկար ժամանակահատվածում գրիպից մահացությունը կազմել է ընդամենը 4%, այսինքն՝ ավելի քան 5 անգամ պակաս: Բացի այդ, կորոնավիրուսային վարակով վերակենդանացման բաժանմունքում հոսպիտալացում պահանջող բարդությունների ռիսկը 2 անգամ ավելի է, քան գրիպի դեպքում, իսկ հիվանդանոցում մնալու տեւողությունը գրեթե 3 անգամ ավելի է:

Բացի այդ, CDC-ի գնահատականներով, գրիպով հիվանդների 1%-ից քիչ մասն է հիվանդանոցներում հայտնվում, մինչդեռ COVID-19-ով հիվանդների մինչեւ 20%-ը հոսպիտալացման կարիք ունեն:

Հետաքրքիր է նաեւ, որ կորոնավիրուսային վարակման դեպքում բարդությունների զարգացման հավանականությունը նույնպես ավելի մեծ է, քան գրիպի դեպքում՝ օրինակ, COVID-19-ով հիվանդների մոտ սուր շնչառական դիսթրես-համախտանիշի զարգացման ռիսկը 19 անգամ ավելին է, քան գրիպով հիվանդների մոտ: Այս խմբում նաեւ կրկնակի բարձր է միոկարդիտի (սրտամկանի բորբոքում), խորը երակների թրոմբոզի, թոքային արտերիայի թրոմբոէմբոլիայի եւ ներգանգային արյունազեղման ռիսկը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել