• Latest news

COVID-19-ը հաղթահարած կինը հայտնել է հիվանդության տարօրինակ հետեւանքների մասին

23 հոկտեմբերի, 2020  12:22

Անգլիական Բերքենհեդ քաղաքից (Մերսիսայդ կոմսություն) 32-ամյա Տոնի Ֆրենքոմը COVID-19-ը հաղթահարել է ապրիլին։ Սակայն հիվանդության տարօրինակ հետեւանքները երկար են պահպանվել, հայտնել է The Mirror պարբերականը։

Տոնին անչափ ծանր է տարել նոր կորոնավիրուսային ինֆեկցիան․ վերակենդանացման բաժանմունքում բժիշկները 7 շաբաթ պայքարել են նրա կյանքը փրկելու համար։

Նույնիսկ դուրս գրվելուց եւ հոսպիտալացվելուց հետո կես տարի անց պացիենտին շարունակում են անհանգստացնել թոքերի ցավերը, սրտի խնդիրները, տարօրինակ հոտերը, քրոնիկական հոգնածությունը եւ ասթման։ Ախտանիշների սրացման պատճառով նա ժամանակ առ ժամանակ կրկին հիվանդանոցում է հայտնվում։

«Ես մշտապես շնչահեղձ եմ լինում, արդեն քանի անգամ հիվանդացել եմ թոքային ինֆեկցիաներով եւ հիվանդանոցում հայտնվել։ COVID-ը հրեշ է»,- ասել է պացիենտը։

Նրա խոսքով՝ մշտական հոսպիտալացումների պատճառով չի մասնակցել անգամ իր երկու երեխաների տարեդարձներին։

Տոնին հազարավոր բրիտանացիներից մեկն է, որը տառապում է, այսպես կոչված, «երկարատեւ COVID»-ով․ նոր կորոնավիրուսային ինֆեկցիայի ձեւ, որը երկարատեւ ու ծանր ընթացք ունի։ «Երկարատեւ COVID» տերմինն արդեն պաշտոնապես ճանաչվել է Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության (NHS) կողմից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել