• Latest news

Այսօր մենք պայքարում ենք առնվազն 2 թշնամիների դեմ` մեկը տեսանելի, մյուսն անտեսանելի. մասնագետ

23 հոկտեմբերի, 2020  11:07

Այսօր մենք պայքարում ենք առնվազն 2 թշնամիների դեմ` մեկը տեսանելի, մյուսն անտեսանելի:
Եթե առաջինի հետ պատերազմը վերսկսվել է սեպտեմբերի 27-ին, ապա երկրորդը մեզ վրա հարձակվել եւ առ այսօր չի նահանջել առնվազն մարտից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ձեռքի վիրաբույժ Դավիթ Աբրահամյանը:

«Այսօր մենք պայքարում ենք առնվազն 2 թշնամիների դեմ` մեկը տեսանելի, մյուսն անտեսանելի:
Եթե առաջինի հետ պատերազմը վերսկսվել է սեպտեմբերի 27-ին, ապա երկրորդը մեզ վրա հարձակվել եւ առ այսօր չի նահանջել առնվազն մարտից: Եվ դեռ հարց է, թե սրանցից որն է ավելի վտանգավոր:

Կովիդի երկրորդ ալիքի պատճառներից մեկը նաեւ այն է, որ մարտի դաշտում հարազատներ ու ընկերներ ենք կորցնում, ընկճվում ենք` ընկճելով նաեւ մեր իմունիտետը, այդ ընկճված իմունիտետով գնում մասնակցում ենք մարդաշատ հոգեհանգիստների եւ հուղարկավորությունների` շատ հաճախ չպահպանելով հակահամաճարակային տարրական կանոնները: Այս օրերին շատերս մեզ ապրելու արժանի չհամարելով` ինքնախարազանվում ենք. տղամարդիկ ժամերով ցրտին դրսում կանգնում ծխում ու թոքերն են վնասում, միմյանց տեսնելիս առանց դիմակ գրկախառնվում ու արտասվում ենք, կանայք էլ ներսում նստած լացում են, ողբում ու իդեալական պայմաններ ստեղծում վարակի տարածման համար /հիշենք, որ Կովիդը հիմնականում տարածվում է կաթիլային եղանակով` հատկապես դեմքին դիպչելիս/:

Ուստի թախանձագին հորդորում ու խնդրում եմ, մեզ ՁԻԳ ՊԱՀԵՆՔ, ԽՍՏԱԳՈՒՅՆՍ ՊԱՀՊԱՆԵՆՔ հակահամաճարակային կանոնները, կրենք դիմակ, պարբերաբար ալկոգելով ձեռքերը մշակենք, աշխատենք քիչ ծխել ու լացել, մեր ուժերն ու թիկունքը պահպանենք տեսանելի թշնամուն ջախջախելու համար:

Ամոթ, պարզապես շատ ամոթ կլինի, եթե մեր զոհված նահատակների թափված արյանն արժանի չգտնվենք, հավելյալ բեռ դառնանք Հայրենիքի համար ու անիմաստ գնանք կորչենք...

Մենք դեռ ժամանակ կունենանք միմյանց գրկախառնվելու համար, կարեւորը հիմա թիկունքն ամուր պահենք ու հաղթենք տեսանելի թշնամուն:

Խնդրում եմ այս հորդոր-խնդրանքս փոխանցել ձեր բոլոր հարազատ-ծանոթ-ընկերներին», - գրել է բժիշկը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է