• Latest news

Գիտնականները պատմել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի անսպասելի վտանգի մասին

23 հոկտեմբերի, 2020  15:07

Կորոնավիրուսի դեմ 4 ադենովիրուսային պատվաստանյութերը, որոնք կլինիկական փորձարկումներ են անցել, պարունակում են բաղադրիչներ, որոնք կարող են մեծացնել ՄԻԱՎ-ով վարակվելու ռիսկը կենսաբանական հեղուկներով վարակվածների հետ անմիջական շփման ժամանակ: Այս մասին զգուշացնում են Կալիֆոռնիական համալսարանի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են The Lancet ամսագրում: 

Հետազոտողների խոսքով՝ կորոնավիրուսի դեմ որոշ պատվաստանյութերում առկա է մարդու Ad5 ռեկոմբինանտ ադենովիրուս, որը պատվաստանյութի մեջ խաղում է վեկտորի դեմ, այսինքն՝ կորոնավիրուսային սպիտակուց հասցնող, որի դեմ ստացողի օրգանիզմը պետք է իմունային պատասխան ձեւավորի: Նման սպիտակուց է S սպիտակուցը, որը կապվում է մարդու ACE2 ռեցեպտորի հետ եւ ներթափանցում բջիջների մեջ: Ադենովիրուսները սովորաբար սովորական մրսածություն են առաջացնում, իսկ շատ ադենովիրուսային վեկտորներ անվտանգ են համարվում:

Սակայն կոնկրետ Ad5 ադենովիրուսային վեկտորն ավելի վաղ օգտագործվել է գիտնականների կողմից ՄԻԱՎ-ի դեմ պատվաստանյութ ստեղծելու համար, եւ փորձարկումները ցույց են տվել, որ այն ոչ միայն չի նպաստել իմունիտետի ձեւավորմանը, այլ, հակառակը, հետադարձ էֆեկտ  է առաջացրել՝ մեծացնելով ՄԻԱՎ-ով վարակման հավանականությունը:

Այդ ազդեցության մեխանիզմը դեռ հասկանալի չէ, սակայն ենթադրվում է, որ այդ էֆեկտը ինչ-որ կերպ կապված է իմունային համակարգի ակտիվացման հետ:

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մշակողները հայտարարում են, որ գիտեն ռիսկի մասին, սակայն նշում են, որ Ad5 վեկտորից հրաժարումը կարող է լավագույն լուծումը չլինել, քանի որ այն ապահովում է կորոնավիրուսի դեմ լավ իմունային պատասխանը:     

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել