• Latest news

Ինչպե՞ս է ավելի հեշտ տանել կորոնավիրուսի երկրորդ ալիքը. համաճարակաբանի խորհուրդները

24 հոկտեմբերի, 2020  11:15

Համավարակի ընթացքում խորհուրդ է տրվում պահպանել սոցիալական կապերը եւ տեղեկացված լինել: Նման կարծիք է Business Insider պարբերականի համար սյունակում հայտնել համաճարակաբան Սիրա Նադադը Նյու Յորքից:

Նրա խոսքով` COVID-19 կորոնավիրուսային վարակը վտանգ է ներկայացնում կյանքի եւ առողջության համար, հատկապես` ցուրտ եղանակի նախաշեմին: Սակայն խնդիրն այն է, որ բնակչության շրջանում գոյություն ունի, այսպես կոչված, «համաճարակային հոգնածության» ֆենոմենը (pandemic fatigue). դա այն դեպքն է, երբ մարդիկ ապատիայի աճող զգացողության ֆոնին դադարում են կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել:

Մասնագետի խոսքով` այդ ժամանակ անհրաժեշտ է ապահով կապեր պահպանել ընտանիքի եւ ընկերների հետ: Համաճարակաբանը նաեւ խորհուրդ է տվել առնվազն մեկ ամսվա հաշվարկով դեղամիջոցներ, ինչպես նաեւ չփչացող սննդամթերքի պաշարներ հավաքել ընտանիքի բոլոր անդամների համար:

Բժիշկը նաեւ խորհուրդ է տվել հետեւել համաճարակի տարածման մասին լուրերին, կարեւոր է արդի տեղեկատվություն ստանալ տեղական առողջապահական մարմիններից: Ընդ որում, անհրաժեշտ է խուսափել կեղծ տեղեկատվությունից եւ կարողանալ բացահայտել կեղծ հաղորդագրությունները լրատվամիջոցներից եւ սոցիալական ցանցերից:

Մահացու վիրուսից պաշտպանվելու ամենակարեւոր միջոցը, հատկապես` կորոնավիրուսի երկրորդ ալիքի ժամանակ, մասնագետն առողջության պահպանումն է անվանել:

«Դա կարող է օգնել նվազեցնել ծանր արդյունքի ռիսկը SARS-CoV-2-ով վարակման դեպքում»,- ասել է Նադադը:
Մասնագետը հավելել է, որ հարկ է հետեւել կանխարգելման հիմնական միջոցներին եւ քարոզել դրանք մտերիմների եւ ծանոթների շրջանում:

«Դիմակ կրեք, սոցիալական հեռավորություն պահպանեք, լվացեք ձեռքերը եւ օդափոխեք տարածքը»,- ասել է նա:


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է