• Latest news

Ինչպե՞ս ազատվել սեւեռուն մտքերից

26 հոկտեմբերի, 2020  11:06

Քնի պակասը զգալիորեն նվազեցնում է սեւեռուն եւ տհաճ մտքերի դեմ պայքարելու մարդու ունակությունը։ Այս մասին զգուշացնում են Յորքի համալսարանի գիտնականները։

Նոր հետազոտության արդյունքները կարող են նշանակություն ունենալ այն մարդկաց համար, ովքեր տառապում են հոգեկան հիվանդություններով, ինչպես՝ հետտրավմատիկ սթրեսային խանգարմամբ, դեպրեսիայով եւ շիզոֆրենիայով։

Գիտնականները հետազոտության ժամանակ ստուգել են սեւեռուն մտքերը ճնշելու մասնակիցների ունակությունը, երբ նրանք կա՛մ լիարժեք չեն քնել, կա՛մ լավ հանգստացել են։ Պարզվել է քնից զրկված կամավորների շրջանում անցանկալի մտքերը գրեթե 50 տոկոսով աճել են՝ նրանց համեմատությամբ, ովքեր գիշերը լավ են քնել։

«Առօրյա կյանքի իրադարձությունները կարող են հիշեցնել տհաճ ապրումների մասին։ Մարդկանց մեծամասնության շրջանում բացասական մտքերն արագ են անցնում, բայց հոգեկան խանգարումներով մարդկանց դեպքում դրանք սեւեռուն են դառնում։ Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ քնի կորուստը զգալի ազդեցություն է ունենում բացասական մտքերի դեմ պայքարելու ունակության վրա»,- ասել է հետազոտության առաջատար հեղինակ, Յորքի համալսարանի հոգեբանության ֆակուլտետից բժիշկ Մարկուս Հարինգթոնը։

Այսպիսով, եթե ձեզ անհանգստացնում են սեւեռուն մտքերն ու վիճակները, առաջին հերթին անհրաժեշտ է մտածել քնի կարգավորման մասին։ եթե սկսեք լիարժեք քնել, բայց սեւեռուն մտքերի հետ կապված խնդիրը չլուծվի, ապա կարելի մտածել մասնագետին դիմելու մասին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է