• Latest news

Ինչո՞ւ են չղջիկները դիմացկուն վտանգավոր վիրուսների նկատմամբ

27 հոկտեմբերի, 2020  18:39

Ինչպե՞ս եւ ինչո՞ւ են չղջիկները դիմացկուն վտանգավոր վիրուսների, այդ թվում SARS-CoV-2-ի նկատմամբ եւ դարձել են դրանց գլխավոր տարածողները: Հարցին փորձել են պատասխանել Սինգապուրի գիտնականները, որոնց նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են Proceedings of the National Academy of Sciences ամսագրում:

Չղջիկները դառնում են պահոց շատ վիրուսների համար. դրանց օրգանիզմում վիրուսներն էվոլյուցիայի են ենթարկվում եւ մարդու համար վտանգավոր ձեւ ստանում: Ընդ որում, չղջիկները դիմացկուն են այդ վիրուսների նկատմամբ եւ երկարակյաց:

Լաբորատոր փորձերի ժամանակ հետազոտողները հայտնաբերել են, որ չղջիկների մոտ բացակայում են իմունային ռեցեպտորները, որոնք ճանաչում են ախտածին ԴՆԹ-ն, ինչի շնորհիվ վիրուսներին հաջողվում է պահպանվել նրանց օրգանիզմում:

Երբ գիտնականները մարդու նմանատիպ ռեցեպտորի գեներ են ներարկել չղջիկներին, դա հանգեցրել է իմունային ազգանշանի փոխանցման մասնակի վերականգնման եւ առաջացրել բորբոքային ռեակցիայի:

Ինչպես նաեւ չղջիկներից մեկի մոտ հայտնաբերվել է կասպազա-1 ֆերմենտի ակտիվության նվազեցում, որն ազդում է իմունային պաշտպանության մոբիլիզացման վրա: Հետազոտողները նաեւ սահմանել են, որ չղջիկները կարող են մի քանի տարբեր ռազմավարություններ օգտագործել մոլեկուլային մակարդակով՝ իմունային պատասխանները բթացնելու համար:   

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել