• Latest news

Կեղտոտ օդը կորոնավիրուսն ավելի մահացու է դարձնում. հետազոտություն

28 հոկտեմբերի, 2020  13:52

Կեղտոտ օդը կորոնավիրուսն ավելի մահացու է դարձնում. եթե օդն ավելի մաքուր լիներ, ամբողջ աշխարհում հնարավոր էր կանխել COVID-19-ից մահվան ավելի քան 170.000 դեմք: Այս մասին ասվում է Cardiovascular Research ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ:

Ըստ The Daily Mail-ի` ամբողջ աշխարհում COVID-19-ից մահվան 170.000 դեպքերի անուղղակի պատճառ կարող է օդի աղտոտումը լինել: Հետազոտողների կարծիքով`ամբողջ աշխարհում COVID-19-ից ընդհանուր 1.15 միլիոն մահվան դեպքերի 15 տոկոսից հնարավոր էր խուսափել, եթե մարդիկ մաքուր օդ շնչեին: Այսպիսով, Մեծ Բրիտանիայում դա կփրկեր կորոնավիրուսից մահացած մարդկանց 14 տոկոսի կյանքը, իսկ դա շուրջ 6300 մարդ է կազմում: Ըստ գիտնականների` ավտոմեքենաների եւ արդյունաբերական արտադրությունների արտանետած թունավոր գոլորշիները վատթարացնում են ընդհանուր առողջական վիճակը, ինչը պատճառով մարդն ավելի խոցելի է դառնում կորոնավիրուսի նկատմամբ:

Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ օդի աղտոտվածությունն աշխարհում տարեկան 7 միլիոն մահվան պատճառ է դառնում, քանի որ մեծացնում է հիպերտոնիայի, սրտանոթային հիվանդության, շաքարախտի, ասթմայի եւ այլ հիվանդությունների ռիսկը: Նոր հետազոտության շրջանակներում գիտնականները հետեւել են օդի աղտոտվածության մակարդակին ամբողջ աշխարհում, այնուհետեւ մաթեմատիկական մոդելի օգնությամբ հաշվարկել են, թե COVID-19-ից մահվան քանի դեպք կարող է մասամբ վերագրվել թունավոր օդի տեւական ազդեցությանը:

Ըստ գիտնականների` ստացված վիճակագրությունը չի ապացուցումուղիղ պատճառահետեւանքային կապը COVID-19-ի եւ կեղտոտ օդից մահացության միջեւ` չնայած այդ հնարավորությունը բացառել չի կարելի: Սակայն օդի անուղղակի աղտոտումը ծայրաստիճան բացասական ազդեցություն է ունենում մարդու առողջության վրա, իսկ որքան այն ավելի վատն է, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ օրգանիզմը չի հաղթահարի կորոնավիրուսի ծանր ընթացքը: Բացի այդ, կեղտոտ օդը մեծացնում է սրտանոթային եւ թոքային համակարգերի հիվանդությունների զարգացման հավանականությունը, իսկ COVID-19-ի դեպքում կանխատեսումը կախված է սրտի եւ թոքերի աշխատանքից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել