• Latest news

Սթրեսն իսկապես արագացնում է մարդու ծերացումը. հետազոտություն

28 հոկտեմբերի, 2020  15:23

Հետտրավմատիկ սթրեսային խանգարումը (ՀՏՍԽ) իսկապես կարող է մարդու ուղեղի արագացված ծերացման հանգեցնել: Այս մասին նախազգուշացնում են Բոստոնի համալսարանի բժշկական դպրոցի (ԱՄՆ) գիտնականները:

Հետազոտության համաձայն, որի արդյունքները հրապարակվել են Neuropsychopharmacology ամսագրում` դա տեղի է ունենում, եթե մարդն ունի երկարակեցության հետ կապված klotho գենի հատուկ տարբերակը:

Հետազոտության հեղինակները վերլուծել են մահացած մարդկանց ուղեղի հյուսվածքները` գնահատելու ՀՏՍԽ-ի եւ klotho-յի ազդեցությունը նյարդային բջիջների էպիգենետիկ տարիքի վրա: Klotho գենը լավ հայտնի է որպես բջջային ծերացման եւ տարիքի հետ կապված առողջական խնդիրների բիոմարկեր: Այժմ ակտիվորեն հետազոտվում է այս գենի կապն Ալցհեյմերի հիվանդության, ճանաչողական խանգարումների եւ ուղեղի հյուսվածքների առողջության միջեւ:

Հայտնի է, որ klotho-յի ակտիվության բարձրացումը պաշտպանիչ ազդեցություն է ունենում ճանաչողական գործառույթների վատթարացման դեմ տարեցների մոտ: Մյուս կողմից, տրավմատիկ սթրեսը նպաստում է բջջային ծերացմանը եւ բարձրացնում մարդու կենսաբանական (էպիգենետիկ) տարիքը:

Գիտնականների կարծիքով` էպիգենետիկ տարիքը որոշվում է ԴՆԹ-ին կցված եւ գենի գործունեության վրա ազդող մեթիլ խմբերի (CH3) քանակով: Հետազոտության հեղինակները պարզել են, որ klotho գենի որոշակի փոփոխություններ, կազմելով rs9315202 տարբերակը (ալել), միջնորդում են կապը ՀՏՍԽ-ի եւ ԴՆԹ-ի մեթիլացման մակարդակի միջեւ 45-ից բարձր տարիքի մարդկանց մոտ: Արագացված էպիգենետիկ ծերացումը նկատվել է ուղեղի շարժիչային կեղեւի հյուսվածքներում:

Եվ ՀՏՍԽ-ն, եւ rs9315202-ն ազդել են բորբոքման, սրտամետաբոլիկ հիվանդությունների եւ նեյրոդեգեներացիայի վրա, այդ թվում` Ալցհեյմերի հիվանդությանը հատուկ: Դա տեղի է ունեցել այն բանի հաշվին, որ գենի մեջ փոփոխությունները klotho-յին խոցելի են դարձրել սթրեսի նկատմամբ եւ նպաստել են դրա ակտիվության նվազմանը: klotho-յի էքսպրեսիայի ուժեղացումը, գրում են գիտնականները, խոստումնալից բուժական միջամտություն է բջջային ծերացման դանդաղեցման եւ նյարդաբանական հիվանդությունների դեմ պայքարում, հատկապես` սթրեսային վիճակում հայտնված տարեց մարդկանց մոտ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել