• Latest news

Ֆիզիկական վարժություններն իսկապես օգտակար են քաղցկեղի դեմ պայքարում. հետազոտություն

28 հոկտեմբերի, 2020  18:14

Ֆիզիկական վարժություններն իսկապես օգտակար են զարգացող քաղցկեղի դեմ պայքարում, պարզել են Շվեդիայի Կարոլինյան ինստիտուտի գիտնականները: Նրանց նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ֆիզիկական ակտիվությունը բարելավում է ցիտոտոքսիկ իմունային բջիջների` ուռուցքային բջիջները գրոհելու ունակությունը:

Ինչպես հայտնում է eLife ամսագիրը, հետազոտողները փորձարկում են անցկացրել, որում մասնակցել է ուռուցք ունեցող մկների երկու խումբ: Առաջին խմբի մկները պարբերաբար վազել են անիվի մեջ, իսկ երկրորդ խմբի մկները մնացել են առանց ակտիվության: Առաջինների մոտ քաղցկեղի զարգացումը դանդաղել է, իսկ ապրելունակությունը` ավելացել: Հակամարմինների ներարկումները, որոնք ուղղված են ցիտոտոքսիկ T-լիմֆոցիտների վրա, չեզոքացրել են ֆիզիկական վարժությունների օգտակար ազդեցությունը, ինչը վկայում է այդ բջիջների միջնորդ դերի մասին: Բացի այդ, վարակված մկներից T-բջիջների փոխպատվաստումը կենդանիներին, որոնք չէին վազում անիվի մեջ, ավելացրել է վերջիններիս ապրելունակությունը:

Առաջին խմբի մկներից մասնագետներն արյան, T-բջիջների եւ հյուսվածքների նմուշներ են վերցրել եւ չափել են տարբեր մետաբոլիտների մակարդակները, որոնք արտադրվում են մկաններում եւ մեծ քանակությամբ արտանետվում են պլազմայի մեջ ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ: Որոշ նյութեր, ինչպիսիք են լակտատը, փոխում են T-բջիջների նյութափոխանակությունը եւ մեծացնում դրանց ակտիվությունը:

Գիտնականները նաեւ վերցրել են առողջ տղամարդկանց արյան նմուշները 30 րոպե ինտենսիվ հեծանվավազքից հետո եւ նկատել, որ նույն ֆիզիկական վարժություններով պայմանավորված մետաբոլիտներն արտազատվում են նաեւ մարդկանց մոտ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել