• Latest news

Հայտնի կետոդիետան, պարզվում է, անսպասելիորեն օգտակար է սրտի անբավարարության դեպքում

28 հոկտեմբերի, 2020  21:05

Հանրաճանաչ կետոգենային դիետան՝ ճարպերի մեծ պարունակությամբ, կարող է պաշտպանել մարդուն սրտի անբավարարությունից, որն առաջանում է այնպիսի հիվանդություններից, ինչպիսին է շաքարախտը: Այս անսպասելի բացահայտումը կատարել են Սենթ Լուիսի համալսարանի գիտնականները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Metabolism ամսագրում:

Գիտնականների խոսքերով՝ սրտի անբավարարության դեպքում տեղի է ունենում պիրուվատի միտոխոնդրիալ փոխանցողի (MPC) ակտիվության նվազում, որը բաղկացած է երկու տարրերից` MPC1 եւ MPC2: Մկան MPC2 գենում ներդրված մուտացիաները նպաստել են սրտի դիլատացիայի (սրտի խցիկների մեծացում) եւ կծկողական դիսֆունկցիայի աստիճանական զարգացման: Սակայն այս խանգարումներն անհետացել են ճարպերի բարձր եւ ածխաջրերի ցածր պարունակությամբ կետոգենային դեղամիջոցների ընդունման դեպքում։

Ճարպի բարձր պարունակությամբ եւ ածխաջրերի բավարար քանակությամբ երեքշաբաթյա դիետան նպաստում է օրգանիզմում կետոնային մարմինների օպտիմալ սինթեզին, ինչը նվազեցրել է սրտի անբավարարությունը: Միեւնույն ժամանակ, կետոնային մարմիններ պարունակող միջոցների օգտագործումը մուտացիաներով մկների սրտում միայն աննշան բարելավումներ է ապահովել: Հետաքրքիր է, որ, ինչպես պարզվել է, 24-ժամյա սովը նույնպես օգտակար է սրտի վերամոդելավորման համար:

Կետոնային մարմինները նյութափոխանակության արտադրանք են, որոնք ճարպից առաջանում են լյարդում: Դրանց թվում են բետա-հիդրոճարպաթթուն (բետա-հիդրօքսիբուտիրատ), որը համարվում է էներգիայի աղբյուր եւ սինթեզվում է, երբ օրգանիզմը ածխաջրերի, մասնավորապես՝ գլյուկոզայի անբավարարություն ունի: Հայտնի է, որ բետա-հիդրոճարպաթթուն ունի նաեւ հակաբորբոքային հատկություններ եւ կարգավորում է գեների ակտիվությունը՝ կապված տարիքային փոփոխությունների հետ: Օրգանիզմում կետոնային ավելցուկի արտադրման դեպքում զարգանում է կետոզ՝ պոտենցիալ վտանգավոր վիճակ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել