• Latest news

«Ճարպակալման գեները» կարող են պաշտպանել կրծքի եւ շագանակագեղձի քաղցկեղից. հետազոտություն

29 հոկտեմբերի, 2020  16:07

Այսպես կոչված «ճարպակալման գեները» կարող են նվազեցնել կրծքագեղձի եւ շագանակագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը, պարզել են Լոնդոնի (Բրիտանիա) Բրունելի համալսարանի գիտնականները: Իրենց հետազոտության արդյունքների մասին նրանք պատմել են Մարդու գենետիկայի ամերիկյան ընկերության ամենամյա համաժողովի ժամանակ:

Ինչպես հաղորդում է News Mail.RU-ն, հետազոտության հեղինակները համեմատել են քաղցկեղի դեպքերը գիրությանը գենետիկորեն հակված մարդկանց մոտ եւ մարդկանց մոտ, ովքեր գենետիկորեն հակված են նիհարության: Այդ մարդկանց մասին տվյալները նրանք վերցրել են UK Biobank կենսաբանական տվյալների բազայից:

Ինչպես պարզվել է, չնայած ավելորդ քաշ ունեցող կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը բարձր է, ճարպակալմանը գենետիկորեն հակված կանանց դեպքում հիվանդանալու հավանականությունը, հակառակը, ցածր է:

Ինչ վերաբերվում է տղամարդկանց, ապա նրանց մոտ ավելորդ քաշը կապված է շագանակագեղձի քաղցկեղի ցածր ռիսկի հետ, ընդ որում` անկախ նրանից` ունեն ճարպակալման գենետիկ հակում, թե ոչ: Հետաքրքիր է, որ այս փաստը հատկապես վառ է արտահայտվում է այն տղամարդկանց մոտ, ովքեր աշխատանքի ընթացքում քաղցկեղածին նյութերի ազդեցության են ենթարկվում: Գիտնականները կարծում են, որ այս երեւույթը հաստատում է այն վարկածը, որի համաձայն ճարպային հյուսվածքի բջիջները պաշտպանիչ դեր են խաղում` կլանելով վնասակար քիմիական նյութերը եւ կանխելով դրանց մուտքն արյան եւ օրգանիզմի այլ հյուսվածքների մեջ:


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ