• Latest news

Օստեոպորոզի դեմ դեղամիջոցը կփորձարկվի կորոնավիրուսի դեմ

29 հոկտեմբերի, 2020  21:58

Քանի դեռ կորոնավիրուսի դեմ արդյունավետ պատվաստանյութեր չկան, մասնագետները հիվանդներին կփորձեն բուժել օստեոպորոզի դեմ դեղամիջոցով` ռալոքսիֆենով: Իտալիայում մարդկանց վրա ռալոքսիֆենի կլինիկական փորձարկումներն արդեն հաստատում են ստացել:

Երեքշաբթի Իտալիայի գլխավոր կարգավորիչ մարմինը հաստատել է ռալոքսիֆենի` օստեոպորոզի դեմ դեղամիջոցի կլինիկական փորձարկումները: Մասնագետները հիմքեր ունեն համարելու, որ դեղամիջոցը կարող է պակաս վարակիչ դարձնել COVID-19 ունեցող հիվանդներին եւ նվազեցնել ախտանիշների սրությունը:

Գիտնականներն ուշադրություն են դարձրել այս դեղամիջոցի վրա հետազոտությունից հետո, երբ գերհամակարգիչները ստուգել են ավելի քան 400.000 մոլեկուլների քիմիական հատկությունները, որոնք կարող են զսպել վիրուսը (հատուկ ուշադրություն է դարձվել մարդկանց օգտագործման համար արդեն հաստատված դեղամիջոցներին):

Ռալոքսիֆենը, գործելով որպես էստրոգեն ընկալիչների ընտրովի մոդուլյատոր, կարող է արգելափակել վիրուսների վերարտադրությունը բջիջներում: Սա կանխում է վիճակի վատթարացումը մեղմ ախտանիշների դեպքում, սահմանափակում է վիրուսային բեռը եւ նվազեցնում վարակելիությունը:

Ռալոքսիֆենը նախատեսված է օրգանիզմում էստրոգենի հորմոնի ցածր մակարդակ ունեցող տարեց կանանց ոսկորներն ամրացնելու համար: Կորոնավիրուսի համավարակի սկզբում որոշ ապացույցներ կային, որ մենոպաուզայի մեջ գտնվող կանանց մոտ առկա էստրոգենը կարող է պաշտպանական ազդեցություն ունենալ նոր վիրուսի դեմ: Որոշ գիտնականներ կարծում են, որ օստեոպորոզի դեմ դեղամիջոցը կարող է այդպիսի պաշտպանություն ապահովել:

Նախ դեղամիջոցի կիրառմամբ կլինիկական փորձարկումներին կմասնակցի 450 հիվանդ, ապա` եւս 174 մարդ: Հետազոտության հեղինակները կարծում են, որ գուցե հնարավոր լինի այլ դեղամիջոցներ եւս բացահայտել, որոնք իրենց արդյունավետությամբ գերազանցում են ռալոքսիֆենին:


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել