• Latest news

Պատերազմի ժամանակ հոգեբանական օգնության կարիք ունեցող մարդկանց 4 խումբ․ Ինչ է արվում նրանց համար Հայաստանում

29 հոկտեմբերի, 2020  17:30

Ռազմական դրության պայմաններում մարդկանցից շատերի մոտ սրվում են եղած հոգեկան եւ հոգեբանական խնդիրները։ Մյուսների մոտ առաջանում են խնդիրներ, որոնք նախկինում չեն եղել։

Հոգեբույժ եւ հոգեթերապեւտ Արամ Հովսեփյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց, որ ներկայիս իրադրությունում հոգեբանական օգնության կարիք ունեցող մարդկանց կարելի է բաժանել 4 հիմնական խմբի․

  • Զինծառայողներ, որոնց մոտ հոգեբանական խնդիրներ են առաջացել ռազմական գործողություններին մասնակցության հետեւանքով։
  • Ռազմական գործողություններից ոչ հեռու ապրող մարդիկ։ Վերապրած սթրեսը կարող է բերել, օրինակ, հետտրավմատիկ սթրեսային խանգարման զարգացման։
  • Ընդհանուր հանրությունը։ Անգամ ռազմական գործողություններին չմասնակցող մարդիկ հաճախ բախվում են մեծ տագնապայնության հետ, որը տարբեր մարդկանց մոտ կարող է տարբեր կերպ դրսեւորվել։
  • Արդեն իսկ հոգեկան կամ հոգեբանական խնդիրներ ունեցող մարդիկ։ Սթրեսի ֆոնին այդպիսի խնդիրները հաճախ սրվում են։

Մասնագետի խոսքով՝ Հայաստանում արդեն աշխատանքներ են տարվում հիշատակված խմբերի մարդկանց հետ․ այդ աշխատանքներին միացել են մոտ 100 հոգեբաններ, հոգեբույժներ եւ հոգեթերապեւտներ, որոնք աշխատում են կամավոր հիմունքներով։

Ավելին՝ տուժածներին օգնում են ամենեւին ոչ միայն հայ մասնագետները․ նաեւ այլ երկրներից են Հայաստան ժամանում հոգեբույժներ եւ հոգեթերապեւտներ, տեղացի մասնագետների համար անցկացնում վերապատրաստման դասընթացներ, փոխանցում են իրենց նեղ մասնագիտական գիտելիքները։ Այդ դասընթացների շնորհիվ ի հայտ է գալիս ավելի մեծ թվով մասնագետներ պատրաստելու հնարավորություն, որոնք կարող են նեղ մասնագիտացված օգնություն ցուցաբերել ռազմական գործողությունների հետեւանքով տուժած մարդկանց։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել