• Latest news

Հնարավո՞ր է կորոնավիրուսով վարակվել աչքերի միջոցով

31 հոկտեմբերի, 2020  16:40

Կորոնավիրուսին հատուկ ախտանիշների ցուցակն ընդլայնվում է: Հայտնի է, որ կորոնավիրուսը կարող է արտահայտվել նաեւ կոնյուկտիվիտով եւ աչքերի հետ կապված այլ խնդիրներով: Սակայն արդյո՞ք դա նշանակում է, որ կարելի է կորոնավիրուսով վարակվել աչքերի միջոցով:

Մասնագետների խոսքով՝ ամենից հաճախ կորոնավիրուսը խոցում է թոքերը, դրա ծանր ձեւը կարող է առաջացնել սուր թոքաբորբ եւ սուր ռեսպիրատոր դիսթրես-համախտանիշ: Սակայն շատ պացիետներ հայտնում են աչքերի հետ կապված խնդիրների մասին, ինչը թույլ է տալիս հայտնել աչքերի միջոցով վարակի փոխանցման հնարավորության մասին, գրում է Express-ը:

Որոշ գիտնականներ կարծում են, որ վիրուսներով լորձի կաթիլները կամ վարակված ձեռքերը կարող են պաթոգենը տեղափոխել աչքի կոնյուկտիվիտի վրա:

Wiley օնայն գրադարանում հրապարակվել է հետազոտություն, որի համաձայն՝ կոնյուկտիվիտն իսկապես կարող է կորոնավիրուսի դրսեւորում լինել:

Կոնյուկտիվիտի տիպիկ ախտանիշներից են՝

  • աչքի սպիտակուցի կարմրածություն,
  • այրման կամ ավազահատիկի զգացողություն,
  • մեկ կամ երկու աչքից հեղուկի արտահոսք,
  • քոր,
  • արցունքահոսք:

Մասնագետների խոսքով՝ բոլոր այդ ախտանիշները կարող են ազդանշել կորոնավիրուսով վարակման մասին:

Իսկ արդյո՞ք հնարավոր է վարակվել աչքերի միջոցով: Այո, հնարավոր է, պնդում են շատ մասնագետներ: Գիտնականների կարծիքով՝ մարդը կարող է վիրուսով վարակված աչքերը ձեռք տալ ձեռքերով եւ մյուսներին վարակել նրա հետ կոնտակտի ժամանակ: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել