• Latest news

Նույնիսկ ապաքինվելուց հետո կորոնավիրուսը շարունակում է ախտահարել մարդու ներքին օրգանները․ հետազոտություն

30 հոկտեմբերի, 2020  12:19

Նույնիսկ ապաքինվելուց հետո կորոնավիրուսը շարունակում է ախտահարել մարդու ներքին օրգանները։ Այսպիսի եզրակացություն են կատարել Հեռավորարեւելյան դաշնային համալսարանի (ՀԱԴՀ) հիմնարար բժշկության դեպարտամենտի մասնագետները՝ Խաղաղօվկիանոսյան պետական բժշկական համալսարանի գիտնականների եւ ճապոնացի գործընկերների հետ համատեղ։

Հետազոտության ժամանակ, որը հրապարակվել է Archiv EuroMedica-ի կայքում, մասնագետներն ուսումնասիրել են COVID-19-ի հետեւանքով մահացած ավելի քան 100 պացիենտի կենսաբանական նյութերը եւ հանգել այն եզրակացության, որ կորոնավիրուսը կարող է հարձակվել կարմիր ոսկրածուծի վրա։

ՀԱԴՀ Կենսաբժշկության դպրոցի հիմնարար բժշկության ամբիոնի պրոֆեսոր, հետազոտության ղեկավար Գալինա Ռեւան «Իզվեստիային» հայտնել է, որ հենց կարմիր ոսկրածուծն է դառնում վիրուսի գլխավոր թիրախը․ վիրուսը նախ հայտնվում է էպիթելերում եւ այնտեղ բազմանում, որից հետո մտնում է արյան մեջ, որտեղ կարող է հարձակվել ինչպես ներքին էպիթելերի (աղեստամոքսային տրակտ, թոքեր, միզասեռական համակարգ), այնպես էլ արյան կարմիր մարմինների՝ էրիթրոցիտների վրա։

«Մենք կարծում ենք, որ վիրուսի գլխավոր թիրախն է դառնում կարմիր ոսկրածուծը, որտեղ այն վնասում է էնդոթելերը, որը նորմայում կարգավորում է արյան մեջ հասունացող էրիթրոցիտների միգրացիան։ Հենց այս պատճառով է իմունիտետի բջիջների հետ տարօրինակ բաներ տեղի ունենում, իսկ տարբեր օրգանների հյուսվածքներում գտնում ենք մեգակարիոցիտներ՝ ոսկրածուծի շատ խոշոր բջիջներ»,- ասել է Ռեւան։

Ոսկրածուծի այս բջիջները նորմայում թրոմբոցիտների աղբյուրն են՝ բջիջներ, որոնք պատասխանատու են արյան մակարդելիության համար։ Սակայն կորոնավիրուսային ինֆեկցիայի դեպքում մեգակարիոցիտները անոթներում արյունը խտացնում են։

Մասնագետը նշում է, որ մահացած էրիթրոցիտները կարող են դառնալ ուղեղի նեյրոնների, անոթների եւ ներքին օրգանների ախտահարման պատճառը, որոնց թթվածինը դադարում է բավարարել։ Ծանր դեպքերում հնարավոր է օրգանների չգործելը, ընդ որում՝ ԹԱՕ սարքերը չեն կարողանա օգնել, քանի որ արյան հետ կապված խնդիրների պատճառով թթվածինն անհնար է տեղափոխել հյուսվածքներ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է