Կորոնավիրուսով վարակված մարդկանց մոտ կարող են նաեւ մաշկաբանական նշաններ առաջանալ, մասնավորապես` ոտքերի մատների գրգռում եւ ուժեղ կարմրություն: Այս մասին հայտնում են Մաշկաբանական համայնքների միջազգային լիգայի եւ Մաշկաբանության ամերիկյան ակադեմիայի գիտնականները:
Ըստ The Telegraph-ի` այդ ախտանիշները նման են ցրտահարությանը. դրանք կարող են տեւել մեկից չորս շաբաթ, եւ որոշ հիվանդների մոտ կարող են նաեւ ուռել ոտնաթաթերը:
Ըստ գիտնականների` որոշ հիվանդների մոտ նկարագրված ախտանիշները պահպանվել են մի քանի ամիս: Սակայն շատ դեպքերում դրանք մեղմ ձեւով են արտահայտվում:
COVID-19 միջազգային մաշկաբանական ռեեստրում եւս կորոնավիրուսով հիվանդներ են գրանցվել, ում մոտ նկատվել են վերոնշված ախտանիշները: Այսպիսի հիվանդների մոտ կեսի մոտ ոտնաթաթերի բորբոքում էր նկատվել, եւ նրանց մոտ 16 տոկոսը հոսպիտալացվել էր:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր