• Latest news

Նոր հետազոտություն. Կորոնավիրուսի նկատմամաբ իմունիտետը պահպանվում է առնվազն 5 ամիս

30 հոկտեմբերի, 2020  17:20

COVID-19 կորոնավիրուս տարած մարդկանց մեծ մասի մոտ իմունիտետը պահպանվում է առնվազն 5 ամիս: Այս մասին նշվում է Science ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ:

Ընդամենը մի քանի օր առաջ Լոնդոնի Կայսերական քոլեջի գիտնականները հայտնել էին, որ COVID-19 տարած շատ մարդկանց մոտ իմունիտետը շատ արագ է կորում. 3 ամսվա ընթացքում մարդկանց մոտ հակամարմինների (G իմունոգլոբուլինների) քանակը նվազել է 26 տոկոսով:

Medportal.ru-ի փոխանցմամբ` նոր հետազոտության արդյունքներն ավելի հուսադրող են թվում: «Մինչդեռ որոշ տվյալներ վկայում են, որ հակամարմինների մակարդակն արագորեն նվազում է, մենք ճիշտ հակառակն ենք հայտնաբերել. մարդկանց ավելի քան 90 տոկոսը, ովքեր հիվանդությունը մեղմ եւ միջին ծանրությամբ են տանում, հակամարմինների մակարդակը բավարար է վիրուսը չեզոքացնելու համար, իմունային պատասխանը պահպանվում է շատ ամիսներ»,- CNN-ին տված մեկնաբանության մեջ նշել է պատվաստաբան, Մաունթ Սինայ բժշկական կենտրոնի Բժշկական դպրոցի պրոֆեսոր, հետազոտության համահեղինակ Ֆլորիան Քրամերը:

Գիտնականները ստուգել են կորոնավիրուսի դեմ հակամարմինների մակարդակը մոտ 30.000 մարդու մոտ, ովքեր վերականգնվել են COVID-19-ից մարտից սեպտեմբեր ամիսներին: Նրանց 90 տոկոսի մոտ իմունային պատասխանը «բարձր կամ չափավոր» էր:

Ըստ գիտնականների` դեռ հայտնի չէ, թե որքան արդյունավետորեն են հակամարմինները պաշտպանում կրկնակի վարակումից, սակայն մասնագետները կարծում են, որ հակամարմիններն իսկապես կարող են նվազեցնել կորոնավիրուսով երկրորդ վարակման վտանգը:


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել