• Latest news

Գրիպի դեմ պատվաստումը կարող է նվազեցնել կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը

30 հոկտեմբերի, 2020  20:03

Գրիպի դեմ պատվաստանյութը կարող է պաշտպանել ոչ միայն գրիպի վիրուսով վարակվելուց, այլեւ պոտենցիալ նվազեցնել կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը։ Այսպիսի անսպասելի արդյունքի են հանգել միանգամից մի քանի հետազոտություններ։

Մինչեւ հիմա համարվում էր, որ գրիպի դեմ պատվաստումը կորոնավիրուսից չի պաշտպանում, բայց այս սեզոնին, միեւնույն է, խորհուրդ էր տրվում պատվաստանյութը ստանալ, քանի որ գրիպով եւ կորոնավիրուսով միաժամանակյա կամ հերթագայությամբ վարակվելը զգալիորեն վատթարացնում է բարենպաստ ելքի հնարավորությունը, հայտնում է Medportal.ru-ն։

Նիդերլանդներից եւ Գերմանիայից գիտնականների խմբի անցկացրած նոր հետազոտությունը  ցույց է տվել, որ հակագրիպային պատվաստանյութը կարող է պոտենցիալ պաշտպանել նաեւ կորոնավիրուսով վարակումից։

Նախնական հրապարակման ձեւով ներկայացված հետազոտության ժամանակ մասնագետներն ուսումնասիրել են Նիդերլանդների Ռադբաուդ համալսարանի Բժշկական կենտրոնի (Radboud University Medical Center) 10 600 աշխատակիցների էլեկտրոնային քարտերը։ Հունիսի 1-ի դրությամբ՝ նրանցից 184-ի մոտ կորոնավիրուս էր հաստատվել։ Գրիպի դեմ անցյալ տարվա պատվաստման վերաբերյալ տեղեկությունների վերլուծությունը ցույց է տվել, որ գրիպի դեմ պատվաստում ստացած աշխատակիցները 39 տոկոսով ավելի հազվադեպ են վարակվել կորոնավիրուսով, քան նրանց չպատվաստված գործընկերները։

Նման եզրակացության են հանգել նաեւ Իտալիայից գիտնականները, որոնք պարզել են, որ պատվաստված տարեց իտալացիների շրջանում կորոնավիրուսով հիվանդացության ցուցանիշները ավելի ցածր են, քան նրանց դեպքում, ովքեր չեն պատվաստվել։

Գիտնականների կարծիքով՝ գրիպի դեմ պատվաստանյութը կարող է պոտենցիալ պաշտպանել նաեւ կորոնավիրուսից այն բանի շնորհիվ, որ «մարզում» է բնածին իմունիտետը՝ այն ավելի դիմացկուն դարձնելով շնչառական ինֆեկցիաների դեմ։ Ինչպես հայտնի է, ԲՑԺ պատվաստանյութն, օրինակ, կարող է պաշտպանել ոչ միայն տուբերկուլյոզից, այլ նաեւ դեղին տենդից եւ այլ վիրուսներից (բայց ոչ SARS-Cov-2 կորոնավիրուսից)։

Նշենք, որ այս տարի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս պատվաստել քառավալենտ պատվաստանյութեր, որոնք պաշտպանում են վիրուսի 4 տարբեր շտամներից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել