• Latest news

Նոր թեստը կարող է կորոնավիրուսը հայտնաբերել ընդամենը մեկ րոպեում

31 հոկտեմբերի, 2020  10:33

Սինգապուրյան Breathonix ընկերությունը շնչառական պորտատիվ անալիզատոր է մշակել, որը կարող է կորոնավիրուսը հայտնաբերել ընդամենը մեկ րոպեում: Այն գտնում է թռչող օրգանական միացություններ (VOC)՝ քիմիական նյութեր, որոնք արտազատում են հիվանդ բջիջները, երբ մարդն արտաշնչում է:

The Daily Mail-ի հաղորդմամբ՝ թեստի ճշգրտությունը հասնում է 90 տոկոսի, ինչը ցույց է տվել 180 կամավորի մասնակցությամբ փորձը:

Մոտ ժամանակներս գիտնականները մտադիր են այն ստուգել ավելի մեծ թվով կամավորների մասնակցությամբ փորձի ժամանակ: Նրանց խոսքով՝ թեստի կոմերցիոն տարբերակն ավելի էժան կլինի, քան ՊՇՌ-թեստերը: Անալիզի անցկացման համար հատուկ ուսուցանված անձնակազմ չի պահանջվի:

Չնայած ոչ պորտատիվ, սակայն նմանատիպ ալկոթեստեր է այժմ թեստավորվում Ֆրանսիայի հիվանդանոցներից մեկում: Սակայն փորձագետները զգուշացնում են, որ համակարգը կարող է չափազանց թանկարժեք լինել լայն կիրառման համար:

Իսկ Իսրայելում շնչառության ոչ մեծ անալիզատորի ստեղծողներն ասում են, որ այն կարող է արդյունք ցույց տալ 30 վայրկյանում: NanoScent ընկերությունը հայտնում է, որ իր փորձարկումները աշխատել են մինչեւ 85 տոկոս ճշգրտությամբ: Իրենց հերթին, Նորթումբրիայի եւ Թասմանիայի համալսարանի գիտնականները շնչառության անալիզատոր են մշակում: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել