• Latest news

Երեւանում հոգեբանները վաճառում են իրենց գրքերը, որ հասույթը փոխանցեն «Հայաստան» համահայկական հիմնադրամին

3 նոյեմբերի, 2020  16:12

Երեւանում հոգեբանները վաճառում են իրենց գրքերը, եւ ամբողջ հասույթը փոխանցվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին, որը նվիրատվություններ է հավաքում հումանիտար ծրագրերի իրականացման եւ Արցախում ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով տուժածներին օգնության ցուցաբերման համար։

Հայաստանի Պետական մանկավարժական համալսարանի կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ Սամվել Խուդոյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց, որ իրենք գործընկերներով վաճառում են հոգեբանության վերաբերյալ մասնագիտական գրականությունը, որոնք կարող են հետաքրքրել ուսանողներին, այլ մասնագետների կամ ուղղակի մարդկանց, որոնք ցանկանում են ավելի շատ բան իմանալ հոգեբանության մասին։ Գրքերի մեծ մասը հայերեն է ու ռուսերեն։

Գրքերը կարելի է ձեռք բերել ամբիոնում՝ 1000-5000 դրամով, չնայած շատերի իրական արժեքը շատ ավելին է։ Գրքերը ձեռք բերել ցանկացողները կարող են անհրաժեշտ գումարը փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին եւ կտրոնը ցույց տալով՝ ամբիոնում վերցնել ցանկալի գիրքը, որը գտնվում է ՀՊՄՀ մասնաճյուղում, Խանջյանի փողոց։

Սամվել Խուդոյանը նշեց, որ անձամբ ինքը վաճառքի է դնելու մոտ 100 գիրք, եւ այս ակցիային միանալու են շատ այլ հոգեբաններ։ Վաճառվելու են նաեւ կիրառական հոգեբանության ամբիոնի գրքերից շատերը։

«Այսպիսի ակցիաներ կարող են անցկացնել ոչ միայն հոգեբանները, այլ նաեւ տնտեսագետները, իրավաբանները եւ շատ այլոք։ Ես վստահ եմ, որ մասնագետներից շատերը գրքեր ունեն, որոնք նրանց արդեն հարկավոր չեն, բայց որոնք կարող են պետք գալ ուրիշ մարդկանց։ Այդ գրքերը վաճառելով՝ մենք կկարողանանք հիմնադրամին խոշոր գումար փոխանցել», - ասաց հոգեբանը։

Գրքերից մի քանիսը, որոնք ամբիոնում արդեն հասանելի են․

«Руководство по диагностике психологических проблем личности»

«Психологические проблемы личности», Ереван, Изд. Лимуш

«Հիպնոս եւ հիպնոթերապիա»

«Семья, этнос, невроз»

«Психологические проблемы: характеристики, принципы классификации и диагностики»

«Զինվորի հոգեբանական պատրաստվածությունը արտակարգ իրավիճակներում»

«Դպրոցական հոգեբանական ծառայության հիմնախնդիրները»

«Սրտանոթային հիվանդությունների առաջացմանը նպաստող հոգեբանական գործոնները եւ դրանց հաղթահարման ուղիները»

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է