• Latest news

Իսրայելում թեստավորում են կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութը

4 նոյեմբերի, 2020  13:45

Իսրայելում թեստավորում են կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութը, որը հայտնի է որպես BriLife:

Xinhua-ի հաղորդմամբ՝այդ պատվաստանյութը մշակել է Իսրայելի կենսաբանական հետազոտությունների ինստիտուտը:

Այս ամիս ծրագրվում է պատվաստել երկու հիվանդանոցներում մոտ 80 կամավորի: Նրանց կեսը կստանա իրական պատվաստանյութ, մյուս մասը՝ պլացեբո: 3 շաբաթվա ընթացքում գիտնականները կհետեւեն, թե ինչպես են պատվաստված կամավորների մոտ արտադրվում կորոնավիրուսի նկատմամբ հակամարմինները:

Փորձարկումների երկրորդ փուլը կանցկացվի դեկտեմբերին: Կմասնակցեն 960 կամավորներ: Ի վերջո, երրորդ եւ վերջնական փուլի շրջանակում, որը ծրարգվում է անցկացնել առաջիկա 6 ամիսների ընթացքում, պատվաստանյութի արդյունավետությունը կստուգեն մինչեւ 30 000 մարդու վրա:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել