• Latest news

Հետաքրքիր կլինիկական դեպք. տղամարդը քիչ էր մնում մահանար ցրտի նկատմամբ ալերգիայի պատճառով

4 նոյեմբերի, 2020  20:27

Ցրտի նկատմամբ ալերգիան քիչ էր մնում դառնար Կոլորադո նահանգից 34-ամյա տղամարդու մահվան պատճառ: Այս հետաքրքիր կլինիկական դեպքը նկարագրվել է The Journal of Emergency Medicine-ում:

Բժիշկները պատմել են, որ պացիենտը կորցրել է գիտակցությունն այն բանից հետո, երբ տաք լոգանք է ընդունել եւ դուրս է եկել լոգասենյակից: Երբ նրան գտել են նրա հարազատները, նա պառկած է եղել հատակին, իսկ մաշկը պատված է եղել բշտիկներով, եւ նա դժվար է շնչել:

Հարազատները շտապ օգնություն են կանչել եւ հայտնել մասնագետներին, որ պացիենտի մոտ նախկինում եւս ցուրտ եղանակի նկատմամբ ալերգիկ ռեակցիաներ են եղել:

Հիվանդանոցում պացիենտի մոտ ախտորոշել են այսպես կոչված «ցրտի եղնջատենդ», իսկ ախտորոշման համար օգտագործել են սառույց: Մաշկի հատվածում, որի վրա սառույց են դրել, պացիենտի մոտ իսկապես բշտիկներ են հայտնվել:

Բուժումից հետո տղամարդուն դուրս են գրել հիվանդանոցից առանց ալերգիկ ախտանիշների: Նա պետք է ադրենալինով ներարկիչ օգտագործի, որպեսզի կարողանա ինքն իրեն օգնել անաֆիլակտիկ շոկի դեպքում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է