• Latest news

Հայաստանում արդեն 75 կորոնավիրուսով պացիենտ միացված է ԹԱՕ սարքին

4 նոյեմբերի, 2020  17:50

COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայով պացիենտների թիվը, որոնք միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքին, հասել է մինչեւ 75-ի։ Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին Առողջապահության նախարարությունից։

Արդեն 853 պացիենտ ծանր վիճակում է, իսկ 178-ը՝ ծայրահեղ ծանր կամ ծայրահեղ։

Հիմա կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ բուժվում է 36 502 պացիենտ․ մեկ օրում նրանց թիվն աճել է 1121-ով։ Սակայն նրանց մեծ մասը ամբուլատոր բուժում է ստանում, իսկ հոսպիտալացնում են միայն ծանր վիճակով պացիենտներին։

Հիշեցնենք, որ Հայաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2374 նոր դեպք։ Նոյեմբերի 4-ի առավոտյան երկրում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակված 97 150 պացիենտ։ Համավարկի ամբողջ ընթացքում ապաքինվել է 58 811 մարդ (1212-ը վերջին մեկ օրում), մահացել է 1448 պացիենտ (35-ը վերջին մեկ օրում)։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել