• Latest news

Կորոնավիրուսի դեմ օքսֆորդյան պատվաստանյութը կարող է պատրաստ լինել Սուրբ ծննդյան տոնին

5 նոյեմբերի, 2020  13:32

Օքսֆորդի համալսարանի մշակած կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կարող է պատրաստ լինել Սուրբ ծննդյան տոնին։ Սակայն այդ ժամանակ, հավանաբար, հնարավոր կլինի արտադրել 4 միլիոնից ոչ ավելի դեղաչափ, ուստի պատվաստանյութը կկարողանան ստանալ միայն «առանցքային աշխատողները»։

Ներկայումս AstraZeneca դեղագործական ընկերության եւ Օքսֆորդի համալսարանի համատեղ նախագիծը համարվում է կորոնավիրուսի դեմ ամենախոստումնալից պատվաստանյութը։ Արդեն ավարտվում է այս պատվաստանյութի հետազոտության երրորդ փուլը, որից հետո կարող են այն պաշտոնապես գրանցել։ Ավելի վաղ ենթադրվում էր, որ դա տեղի է ունենալու հաջորդ տարվա փետրվար-մարտին, բայց հաշվի առնելով համավարակի երկրորդ ալիքի թափը՝ չի կարելի բացառել, որ դեղամիջոցը հասցնեն գրանցել արդեն այս Ծննդյան տոներին, երբ, ինչպես սպասվում է, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում եւ շատ այլ երկրներում կավարտվեն համազգային կարանտինները։

Այդ ժամանակ դեղագործական ընկերությունները կկարողանան Մեծ Բրիտանիայի բնակիչների համար արտադրել պատվաստանյութի 4 մլն դեղաչափից ոչ ավելի։ Այսպիսով, այն կկարողանան ստանալ միայն առանցքային աշխատողները, ներառյալ բժիշկները, ուսուցիչները, սոցիալական ծառայության աշխատակիցները եւ հանրային տրանսպորտում աշխատողները։

Սպասվում է, որ Рfizer ընկերությունը հունվարին կկարողանա արտադրել իր պատվաստանյութի 10 մլն դեղաչափ, որը նույնպես ավարտում է փորձարկումների երրորդ փուլը։

Ակնկալվում է, որ պատվաստանյութն առաջին հերթին ստանալու են մեծաթիվ բժշկական հաստատությունների աշխատակիցներն ու տարեցները, քանի որ նրանք ռիսկի խմբում են։ Անգլիայում COVID-19-ի հետեւանքով մահացածների ավելի քան 90 տոկոսը 70-ն անց մարդիկ են, իսկ բուժաշխատողները մտնում են ռիսկի խմբի մեջ, քանի որ ստանում են վիրուսային ավելի մեծ բեռ՝ լինելով վարակվածների հետ մշտական շփման մեջ։ Կարծիք կա, որ որքան շատ վիրուսային մասնիկներ են հայտնվում օրգանիզմում, այնքան մեծ է հիվանդության ծանր ընթացքի հավանականությունը։ Դրանից բացի, այսօր մեծ թվով բուժաշխատողներ աշխատում են շատ խիստ ռեժիմով՝ չհասցնելով հանգստանալ եւ ուժերը վերականգնել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է