• Latest news

Դիմակներ կրող պացիենտների մոտ COVID-19-ն ունի ավելի թեթեւ ընթացք. մասնագետ

8 նոյեմբերի, 2020  20:27

COVID-19 կորոնավիրուսային վարակն ընթանում է ավելի թեթեւ ձեւով պացիենտնրի մոտ, որոնք վարակման ժամանակ եղել են բժշկական դիմակով: Այդ մասին EFE տեղեկատվական գործակալությանը հայտնել է վարակիչ հիվանդությունների գծով մասնագետ, Լա Ռիոխայի Միջազգային համալսարանի բժշկական կենտրոնի տնօրեն Վինսենտե Սորիանոն:

Հետազոտության ընթացքում մասնագետները վերլուծել են COVID-19-ի բռնկման տվյալները, որոնք գրանցվել են Մադրիդում համավարակի առաջին ալիքի ժամանակ: Բացի այդ, ուսումնասիրվեր է կուսանոցը, որտեղ վարակվել էր 25 միանձնուհի: Չնայած բնակիչների կեսը 65 տարեկանից բարձր էր՝ ոչ մեկը կարիք չուներ հոսպիտալացման: Մասնագետի խոսքով՝ դա կապված է անվտանգության կանոնները պահպանելու, այդ թվում՝ դիմակ կրելու հետ:

Մասնագետները նաեւ ուսումնասիրել են այլ դեպքեր. 10 մարդու հանդիպում, որոնք անցկացրել են երեք ժամ բաց տարածության մեջ առանց դիմակի եւ հեռավորությունը պահպանելու: Ամբողջ ընկերախումբը վարակվել էր կորոնավիրուսով, իսկ չորս մարդ հոսպիտալացվել էր:

«Դա խոսում է այն մասին, որ կորոնավիրուսի ցածր կոնցենտրացիայի ազդեցությունը կարող է հանգեցնել վարակման, սակայն ախտանշանները կարող են պակաս լուրջ լինել»,-ասել է փորձագետը:

Վինսենտե Սորիանոյի կարծիքով՝ դիմակ կրելը կարող է պաշտպանել մարդուն COVID-19-ի ծանր ձեւերից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է