• Latest news

Ստամոքսի խանգարումը սխալմամբ կարող է կորոնավիրուսային վարակ համարվել. հետազոտություն

9 նոյեմբերի, 2020  12:22

Շատ հիվանդների մոտ կորոնավիրուսային վարակը միայն աղեստամոքսային համակարգի խանգարում է առաջացնում եւ` ոչ մի այլ ախտանիշ: Այդ պատճառով բժիշկները հաճախ սխալներ են թույլ տալիս ախտորոշման հարցում: Այս մասին հայտնում են University of Alberta-ի գիտնականները, ովքեր կորոնավիրուսի ախտանիշներին նվիրված 36 հրապարակված հետազոտություն են վերլուծել:

Ըստ Medportal.ru-ի` վերլուծությունը ցույց է տվել, որ կորոնավիրուսով վարակվելուց հետո վարակվածների մոտ 16 տոկոսը գաստրոէնտերոլոգիական ախտանիշներ է ունենում` սրտխառնոց, փսխում, լուծ, ախորժակի կորուստ, ստամոքսի ցավ: Որովայնի ՄՌՏ-ն բորբոքման նշաններ է հայտնաբերել այս հիվանդների հաստ եւ բարակ աղիքներում, իսկ երբեմն` կիստա աղիքային պատերին:

Հիվանդների եւս 18 տոկոսի մոտ աղեստամոսքային խանգարումների նշաններ են հայտնվում կորոնավիրուսային վարակի այլ ախտանիշների հետ միասին` ջերմություն, տենդ, շնչառական դժվարություններ:

Ըստ գիտնականների` ամբողջ աշխարհում բժիշկները ախտորոշման ժամանակ առաջնորդվում են հիմնականում շնչառական ախտանիշներով, ուստի վարակի ոչ տիպիկ դրսեւորումներ, ինչպիսիք են աղեստամոքսային համակարգի հետ կապված խնդիրները, հաճախ թերագնահատվում են: Բացի այդ, հիվանդներն հաճախ այդ ախտանիշները վերագրում են աղեստամոքսային համակարգի ընդհանուր խանգարմանը եւ չեն դիմում բժշկի:



Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել