• Latest news

Ինչու չի կարելի կորոնավիրուսի դեպքում ինքնուրույն հակաբիոտիկներ ընդունել

10 նոյեմբերի, 2020  16:35

Հակաբիոտիկների ինքնուրույն ընդունումը՝ հատկապես վիրուսային ինֆեկցիաների դեպքում, որոնց է դասվում նաեւ COVID-19-ը, առողջության համար կարող է ունենալ վտանգավոր հետեւանքներ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի առողջապահության նախարարության գլխավոր մանրէաբան եւ հակամանրէային ռեզիստենտության հարցերով մասնագետ, ՌԳԱ թղթակից-անդամ Ռոման Կոզլովը։

Մասնագետների խոսքով՝ COVID-19-ը հակաբիոտիկների ընդունման համար ցուցված չէ, քանի որ վիրուսային ինֆեկցիա է, հայտնում է «Մոսկվա» քաղաքային լուրերի գործակալությունը։

«Հակաբակտերիային դեղամիջոցներն ակտիվ չեն վիրուսների դեմ, այդ թվում՝ նոր կորոնավիրուս SARS-Cov-2-ի՝ COVID-19-ի հարուցիչի դեմ։ Այս պատճառով COVID-19-ը, ինչպես ցանկացած այլ կորոնավիրուսային ինֆեկցիա, ցուցված չէ հակաբիոտիկների ընդունման համար։ COVID-19-ով պացիենտներին հակաբակտերիային թերապիայի նշանակումն արդարացված է միայն բակտերիային ինֆեկցիայի համոզիչ նշանների առկայության դեպքում, ներառյալ՝ լեյկոցիտոզը, թարախային խորխի առաջացումը եւ պրոկալցիտոնինի մակարդակի մեծացումը՝ ≥0,5 նգ/մլ»,- ասել է մասնագետը։

Մասնագետը հիշեցրել է, որ հակաբիոտիկների չհիմնավորված ընդունումը կարող է առաջացնել մի շարք անցանկալի երեւույթներ, որոնք կարող են պացիենտի վիճակը զգալիորեն վատթարացնել, իսկ երբեմն ունենալ կյանքին սպառնացող հետեւանքներ։

«Հետեւաբար դեղատներից ինքնուրույն՝ առանց բժշկի դեղատոմսի մի՛ գնեք հակաբակտերիային դեղամիջոցներ պարբերական ընդունման համար։ Դա կարող է ձեր առողջության համար առաջացնել ծանր բացասական հետեւանքներ»,- ասել է Կոզլովը։

Նրա խոսքով՝ եթե հակաբիոտիկները նշանակել է բժիշկը, պացիենտը պետք է ուշադիր հետեւի դրա ընդունմանը եւ ճշգրիտ կատարի բոլոր հրահանգները, այդ թվում՝ թե քանի անգամ պետք է ընդունել եւ ինչ տեւողությամբ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է