• Latest news

Մեր կենցաղում շատ իրեր կարող են շաքարախտ առաջացնել. հետազոտություն

12 նոյեմբերի, 2020  16:35

Հակապիրենները, որոնք կարելի է գտնել յուրաքանչյուրի տանը, բացասաբար են ազդում մարդու առողջության վրա եւ առաջացնում մկների ծնվելուն: Այս մասին զգուշացնում են Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները: Նրանց կարծիքով՝ այդ միացությունները կարող են մեղավոր լինել մարդկանց մոտ շաքարախտի զարգացման մեջ, գրում է Medical Express-ը:

Այլ հետազոտություններ արդեն ցույց են տվել մեծահասակների մոտ հակապիրենների եւ շաքարախտի միջեւ կապը: Հակապիրեններն ավելացնում են կահույքի, էլեկտրոնիկայի մեջ՝ այրումը կանխելու համար: Սակայն այդ իրերից այդ նյութերը հայտնվում են օդի մեջ, որը շնչում են մարդիկ տանը, ավտոմեքենայի եւ ինքնաթիռի մեջ:

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ հակապիրենները մկների մոտ շաքարախտ են առաջացնում, որոնց մայրերը այդ նյութի ազդեցությանն են ենթարկվել:

Բոլոր մկների մոտ, որոնց վրա կատարվել է փորձը, զարգացել է գլյուկոզայի անտանելիություն, ինսուլինի նկատմամբ անզգայունություն եւ արյան մեջ ինսուլինի ցածր մակարդակ. այդ ամենը շաքարախտի նշաններ են: Բացի այդ, հետազոտողները պարզել են, որ մկների մոտ առկա է լյարդի էնդոկանաբինոիդների բարձր մակարդակ, որը կապված է ախորժակի, նյութափոխանակության եւ ճարպակալման հետ:  

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել