• Latest news

Ի՞նչ է ավելի կարեւոր նիհարելու համար՝ կալորիաների քանա՞կը, թե՞ սնվելու ժամերը

15 նոյեմբերի, 2020  17:57

Ի՞նչ է ավելի կարեւոր նիհարելու համար՝ կալորիաների քանա՞կը, թե՞ սնվելու ժամերը: Այդ հարցին պատասխանելու համար գիտնականները համեմատել են ինտերվալային սովապահության եւ սննդակարգում կալորիաների քանակը սահմանափակելու արդյունավետությունը: Ինչպես պարզվել է, ինտերվալային սովապահությունն, ըստ երեւույթին, զիջում է արդյունավետության հարցում կալորիաների քանակի սահմանափակմանը:

Ինչպես հաղորդում է Medportal.ru,-ն, նոր հետազոտության արդյունքները ներկայացվել են Ամերիկյան սրտաբանական համայնքի վիրտուալ համաժողովի ժամանակ:

Ինտերվալային սովապահությունը ներկայում շատ տարածված դիետայի թրենդ է, որը ենթադրում է սնունդ ընդունել օրվա ընթացքում միայն սահմանափակ ժամանակահատվածում (սովորաբար՝ օրվա մեջ չորսից ութ ժամ): Ընդ որում՝ չի պահանջվում հաշվել կալորիաները եւ կարելի է ուտել ամեն ինչ:

Վերջին ամիսներին գիտնականներն անցկացրել են բազմաթիվ հետազոտություններ ինտերվալային սովապահության արդյունավետությունը հասկանալու համար, եւ այդ հետազոտությունների արդյունքները հաճախ եղել են հակասական: Որոշ ուսումնասիրություններ միանշանակ ցուցադրում են նիհարելու համար այդպիսի սովապահության արդյունավետությունը, մյուսները կասկածի են ենթարկում դրա օգտակարությունը:

Նոր հետազոտության մեջ մասնակցել է ավելորդ քաշ եւ շաքարային դիաբետ ունեցող 41 կամավոր: Նրանք բաժանվել են երկու խմբի. առաջին խմբի մասնակիցները (21 մարդ) պետք է ստանային 80 տոկոս կալորիաներն օրվա առաջին կեսին (մինչեւ ժամը 1-ը): Մնացածները կարող էին սնվել օրվա մեջ 12 ժամվա ընթացքում, նրանք պետք է ընդունեին մեկ օրվա ընթացքում անհրաժեշտ կալորիաների կեսը երեկոյան 5-ից հետո:

Երկու խմբերի մասնակիցները ստացել են միանման քանակությամբ սնունդ ամեն օր, նրանց հյուրասիրել են հատուկ պատրաստված ճաշատեսակներ, ըստ գիտնականների, առողջ եւ ցածր կալորիականությամբ սնունդ: Հետազոտությունը տեւել է 12 շաբաթ, որից հետո գիտնականները փաստել են, որ ինտերվալային սովապահությունը չի ցուցադրել որեւէ առավելություն: Երկու խմբերի մասնակիցները նիհարել են գրեթե նույն չափով: Գիտնականների կարծիքով՝ դրանում գլխավոր դերը խաղացել է կալորիաների ցերեկային չափաբաժնի սահմանափակումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ