• Latest news

Դոնորական արյան անհրաժեշտություն միշտ կա․ Արյունաբանական կենտրոնի տնօրեն

13 նոյեմբերի, 2020  18:21

Այսօրվա դրությամբ դոնորական արյան պաշարները դեռեւս բավարարում են, բայց այդ պաշարներն անհրաժեշտ է անընդհատ լրացնել։ Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը։

Հայաստանի հիվանդանոցներում, ինչպես նախկինում, մեծ թվով մարդիկ կան, Արցախում Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով վիրավորներ։ Նրանցից շատերը դեռեւս բուժում են ստանում, նաեւ մեծ թվով վիրաբուժական միջամտություններ են կատարվում, եւ դոնորական արյան կարիքն առայժմ մեծ է։ Հենց այս պատճառով դոնորական արյուն հանձնել ցանկացող եւ համապատասխան չափանիշներով բոլոր մարդիկ կարող են դիմել Արյունաբանական կենտրոն։

Սամվել Դանիելյանի խոսքով՝ այս պահին արյան նախընտրելի խմբեր չկան, բոլորը խմբերը միատեսակ անհրաժեշտ են։

Հիշեցնենք, որ արյան դոնոր դառնալու համար անհրաժեշտ է համապատասխանել հետեւյալ չափանիշներին․

  • Տարիքը՝ 18 տարեկանն անց եւ 60-ից երիտասարդ,
  • Որեւիցե քրոնիկական հիվանդության բացակայություն (բացարձակ հակացուցում),
  • Որեւիցե սուր հիվանդությունների բացակայություն (ժամանակավոր հակացուցում),
  • Կանանց դեպքում 53 կիլոգրամից ոչ պակաս քաշ եւ տղամարդկանց դեպքում՝ 63 կիլոգրամից ոչ պակաս,
  • Զարկերակային ճնշումը նորմայի շրջանակում (որոշում է բժիշկը),
  • Զարկերակը՝ րոպեում 60-90 զարկ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է