• Latest news

Բժիշկները հայտնել են թոքերի քաղցկեղի ոչ հատկանշական ախտանիշների մասին

18 նոյեմբերի, 2020  19:46

Թոքերի քաղցկեղն ունի բազմաթիվ ոչ հատկանշական ախտանիշներ, որոնց մեծամասնությանը մարդիկ տեղյակ չեն։ Ռոյ Քասթլի ֆոնդի մասնագետները այդպիսի նշանների թվին են դասում քաշի անսպասելի զգալի կորուստը եւ կրծքավանդակի պարբերաբար կրկնվող ինֆեկցիոն հիվանդությունները։

Թոքերի քաղցկեղի ախտանիշ կարող է լինել մատների ծայրերի մեծացումը կամ դրանց ձեւափոխումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մասնագետների խոսքով՝ այս ախտանիշների պատճառը արյան մեջ թթվածնի նվազումն է, իսկ դա կարող է նշանակել թոքերի կամ սրտի հիվանդության առկայություն։

Թոքերի քաղցկեղի ախտանիշներից կարող է լինել նաեւ նախկինում ոչ հատկանշական դեմքի այտուցը։ Այս ախտանիշը կարող է կապված լինել մորտակա ավշահանգույցների վրա թոքերի քաղցկեղի տարածման հետ։ Ուռուցքը մասնավորապես կարող է առաջացնել վերին սիներակի օբստրուկցիա։

Մասնագետները խորհուրդ են տալիս հետազոտություն անցնել նաեւ թիկունքի կամ ուսերի ցավերի դեպքում, քանի որ ընդունված է համարել, որ թոքերի հիվանդության դեպում ցավը հայտնվում է կրծքավանդակում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է