Վաշինգտոնի համալսարանի Բժշկական դպրոցի գիտնականները կորոնավիրուսի վարակով պացիենտների մոտ լուրջ բարդությունները կանխելու անսպասելի միջոց են առաջարկել: Դա անելու համար նրանք առաջարկում են օգտագործել ֆլուվոքսամին հակադեպրեսանտը:
Ինչպես հայտնում է UPI գործակալությունը, հետազոտությանը մասնակցել են 152 պացիենտներ, ովքեր ունեցել են փոքր կամ միջին աստիճանի ծանրության COVID-19 կորոնավիրուսային վարակ: 15 օրվա ընթացքում 80 մարդ ընդունել է ֆլուվոքսամին, իսկ 72 մարդ՝ պլացեբո: Դեղամիջոցն ընդունող հիվանդներից ոչ մեկի մոտ վարակը չի վերածվել լուրջ հիվանդության, մինչդեռ պլացեբո ընդունող 6 (8,3%) պացիենտների մոտ զարգացել են բարդություններ, ինչպիսին է շնչառական գործառույթների խախտումը, որը պահանջում է հոսպիտալացում:
Ֆլուվոքսամինը պատկանում է սերոտոնինի հետգրավման սելեկտիվ ինհիբիտորների շարքին, որը լայնորեն օգտագործվում է դեպրեսիայի, օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման եւ սոցիալական տագնապային խանգարման բուժման համար։ Այն փոխազդում է «սիգմա-1» ռեցեպտոր կոչվող սպիտակուցի հետ, որն օգնում է կարգավորել մարմնի բորբոքային արձագանքը:
Նվազեցնելով բորբոքումը՝ ֆլուվոքսամինը կարող է կանխել COVID-19-ով պացիենտների գերակտիվ իմունային պատասխանը, ինչը ծանր ախտանիշների պատճառ է հանդիսանում: Սակայն անհրաժեշտ են հետագա հետազոտություններ՝ կորոնավիրուսի վարակի բուժման գործում այս դեղամիջոցի արդյունավետությունը հաստատելու համար:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր