• Latest news

Կարելի՞ է արդյոք դիմակ կրել սպորտով զբաղվելիս

22 նոյեմբերի, 2020  16:51

Կա՞ն արդյոք գիտական հիմքեր սպորտով զբաղվելիս COVID-19-ի կանխարգելման համար դիմակ չկրելու մասին: Այդ հարցին փորձել են պատասխանել Annals of the American Thoracic Society պարբերականում հրապարակված նոր գիտական աշխատության հեղինակները:

Medportal.ru-ի հաղորդմամբ՝ բոլոր խոշոր բժշկական կազմակերպությունները խորհուրդ են տալիս դիմակներ կրել հասարակական վայրերում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար: Սակայն ֆիզիկական վարժություններ կատարելիս, այդ թվում՝ փակ տարածքում, դիմակները սովորաբար խորհուրդ է տրվում չկրել: Օրինակ ԱՀԿ-ն պնդում է, որ մարդիկ չպետք է կրեն դիմակներ մարզանքի ժամանակ, քանի որ դրանք կարող են խոչընդոտել հանգիստ շնչելու կարողությանը:

Որոշ փորձագետներ համարում են, որ ֆիզիկական մարզումների ժամանակ դիմակներ կրելը կարող է հրահրել շնչառության խանգարումներ: Մյուս կողմից հենց մարզասրահների հետ է կապված զանգվածային վարակման դեպքերի մեծ մասը, եւ կորոնավիրուսի տարածմանը նաեւ նպաստում է փաստը, որ ինտենսիվ շնչառությունը մեծացնում է շրջակա միջավայրում վիրուսի արտանետումը:

ԱՄՆ-ից եւ Կանադայից գիտնականները վերլուծել են ֆիզիկական ակտիվության ժամանակ մարդու շնչառական եւ սրտանոթային համակարգերի վրա դիմակներ կրելու ազդեցության մասին հետազոտությունների արդյունքները:

Ինչպես պարզվել է, այսօր առկա գիտական ապացույցները ցույց են տալիս, որ վարժությունների ժամանակ դիմակ կրելը գրեթե չի ազդում առողջ մարդկանց վիճակի վրա: Դիմակն իսկապես կարող է շնչելու եւ արտաշնչելու ժամանակ ոչ մեծ ազդեցություն ունենալ օդի հոսանքի վրա: Դիմակը շատ թույլ է ազդում թոքերի աշխատանքի եւ թթվածնով արյան հագեցվածության վրա: Որոշ հետազոտություններում դիմակի ազդեցություն ընդհանրապես չի հայտնաբերվել:

Այդպիսով, հետազոտությունների տվյալները վկայում են այն մասին, որ դիմակը չի կարող վնաս հասցնել սպորտով զբաղվելու ժամանակ: Ճիշտ է, գիտնականները նշում են, որ ֆիզիկական ակտիվության ժամանակ դիմակ կրելը կարող է հարմարավետ չլինել, որոշ դեպքերում այն կարող է հեւոցի հանգեցնել:

Հարկ է նշել, որ այդ արդյունքներն ընդունելի են բոլոր առողջ մարդկանց մոտ՝ անկախ սեռից եւ տարիքից, սակայն դրանք կարող են չտարածվել շնչառական եւ սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդկանց վրա:

Թոքերի եւ սրտի հիվանդություններ ունեցող մարդկանց համար կարող են բացառություններ արվել դիմակ կրելու հարցում՝ նշում են գիտնականները: Նման դեպքերում այդ խմբի համար օգուտը պետք է համեմատվի կորոնավիրուսով վարակման ռիսկի հետ: Պետք է նաեւ հիշել այն մասին, որ այդ մարդիկ գտնվում են կորոնավիրուսի ծանր ընթացքի ռիսկի խմբում:    

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել