• Latest news

Օրական մինչեւ 1600 հետազոտություն. «Ռոսպոտրեբնադզոր»-ը Հայաստանին շարժական կենսալաբորատորիա է նվիրել

21 նոյեմբերի, 2020  14:00

«Ռոսպոտրեբնադզոր»-ը Հայաստանի առողջապահության նախարարությանը «ԿԱՄԱԶ» ավտոմեքենայի հիմքով շարժական կենսալաբորատորիա է նվիրել, որում կարելի է օրական մինչեւ 1600 հետազոտություն անցկացնել, այդ թվում վտանգավոր ախտածինների հայտնաբերման հետազոտություն:

«Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան շարժական լաբորատորիայի հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ նշեց, որ լաբորատորիան կարող է օգնել կազմակերպել կորոնավիրուսի դեմ պայքարը:

«Արդեն աշխատող 5 շարժական լաբորատորիաները՝ 3 էքսպրես լաբորատորիա եւ 2 լաբորատորիաներով շարժական կլինիկա, այսօր համալրվում են եւս մեկ նորագույն էքսպերս լաբորատորիայով, որտեղ կարելի է օրական մինչեւ 1600 հետազոտություն անցկացնել եւ աշխատել վտանգավոր ախտածինների հայտնաբերման ուղղությամբ: Այսօր դա պարտաստի աշխատող շարժական համալիր է, որը հավելյալ հնարավորություններ կտա շատ բարդ վարակիչ հիվանդության կանխարգելման եւ ախտորոշման համար»,-ասաց նա:

Պոպովան նաեւ նշեց Հայաստանում բժիշկների եւ գիտնականների բարձր պրոֆեսիոնալությունը: Նրա խոսքով՝ դա ոչ միայն իր, այլ նաեւ իր գործընկերների գնահատականն է, ովքեր շփվել եւ աշխատել են հայ մասնագետների հետ:

Իր հերթին, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ ռուսական կողմը աջակցել եւ շարունակում է աջակցել Հայաստանին վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների, այդ թվում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հարցերում: Հայաստանին աջակցության ռուսական ծրագրի շրջանակում հայկական կողմին են տրամադրվել պատվաստանյութեր, լաբորատոր եւ ախտորոշիչ սարքավորումներ, այդ թվում՝ շարժական ախտորոշիչ համալիրներ: Ինչպես նաեւ, իրականացվում են պրոֆեսիոնալ կադրային զարգացման բազմաթիվ ծրագրեր:

«Կորոնավիրուսի պանդեմիայի սկզբից ռուսական կողմն անգնահատելի աջակցություն է ցուցաբերել Հայաստանի առողջապահական համակարգին: Կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով «Ռոսպոտրեբնադզոր»-ը մարդասիրական աջակցության ցուցաբերման շրջանակում պարբերաբար մատակարարում է թեստ-համակարգեր եւ ռեագենտներ  կորոնավիրուսի լաբորատոր ախտորոշման համար»,-ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ նոր շարժական կենսալաբորատորիան կօգնի պայքարել վարակիչ հիվանդությունների դեմ:   

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել