• Latest news

Առանց ՍՇՎ նշանների բարձր ջերմություն․ Ինչի՞ մասին կարող է այն վկայել

23 նոյեմբերի, 2020  17:20

Ինչի՞ մասին կարող է վկայել բարձր ջերմությունը սուր շնչառական վիրուսային ինֆեկցիաների (ՍՇՎ) նշանների բացակայության դեպքում։ Այս հարցին պատասխանել է թերապեւտ Անաստասիա Լուկաշիկը (Ռուսաստան)։

Մասնագետը «Կոմսոմոլսկայի պրավդայի» հետ զրույցում նշել է, որ գրիպի եւ ՍՇՎ-ի սեզոնին հնարավոր է հեշտորեն մրսել եւ հիվանդանալ, ընդ որում՝ մարդու մոտ սկսվում է հազ եւ հարբուխ։ Սակայն լինում են դեպքեր, երբ ջերմությունը բարձրանում է առանց ՍՇՎ նշանների դրսեւորման։

Առանց նշանների առավել հաճախ 39 աստիճան նիշն անցնող ջերմությունը կարող է զարգանալ սուր վիրուսային կամ բակտերիային ինֆեկցիայի դեպքում։

«Դա լինում է, օրինակ, երբ ՍՇՎ-ի կամ թոքաբորբի ժամանակ հիվանդության սկզբում մյուս ախտանիշները դեռեւս չեն հասցրել ի հայտ գալ։ Ցելսիուսի 39 աստիճան ջերմություն կարող է լինել նաեւ լեյկոզով հիվանդների մոտ, բայց առավել հաճախ ուղեկցվում է այլ ախտանիշներով, թուլությամբ եւ գունատությամբ»,- ասել է Լուկաշիկը։

Մասնագետը նաեւ հիշեցրել է, որ ե՛ւ ՍՇՎ-ի, ե՛ւ բակտերիային ինֆեկցիաների դեպքում ջերմության բարձրացումն ուղեկցվում է ինտոքսիկացիայով։ Այս պատճառով օրգանիզմից տոքսինները դուրս բերելու համար նա խորհուրդ է տվել մեծացնել գործածվող հեղուկի քանակությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել