• Latest news

Փորձագետները կորոնավիրուսի անսպասելի հատկություն են հայտնաբերել

23 նոյեմբերի, 2020  14:57

Sars-Cov-2 կորոնավիրուսը կարող է դուրս մղել այլ վիրուսները եւ նույնիսկ չարորակ նորագոյացությունները: Ura.ru-ն իր Telegram ալիքում պատմում է նոր կորոնավիրուսի այս անսպասելի հատկության մասին` վկայակոչելով ինսայդերներին բժշկական միջավայրում:

Հաղորդագրության համաձայն` կորոնավիրուսի բուժումից հետո քաղցկեղի սկզբնական փուլ ունեցող հիվանդների մոտ երբեմն քիմիաթերապիայի համար ցուցումներ չեն գտել: Դա կարող է պայմանավորված լինել նրանով, որ վիրուսը շատ ագրեսիվ է եւ թույլ չի տալիս «մրցակիցներին» զարգանալ:

Բացի այդ, փորձագետները նկատել են, որ կորոնավիրուսի ի հայտ գալով գրիպ գրեթե չի հայտնաբերվում:

«Պարզվում է, որ վարակը դուրս է մղում այլ վիրուսները, իսկ քաղցկեղային հիվանդության սկզբնական փուլով հիվանդների մոտ կովիդից բուժումից հետո քիմիաթերապիայի ցուցումներ չկան, նշում են ինսայդերները բժշկական միջավայրում: Նրանց խոսքով` կորոնավիրուսի ի հայտ գալու հետո հիմնականում միայն ռինովիրուս, պարագրիպ եւ գրիպի մի քանի այլ տեսակ է հայտնաբերվում»,- ասվում է զեկույցում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել