• Latest news

Գիտնականները դեղամիջոց են գտել, որն արգելափակում է օրգանիզմի մեջ կորոնավիրուսի թափանցումը

24 նոյեմբերի, 2020  10:36

Ժնեւի համալսարանի (Շվեյցարիա) գիտնականները դեղամիջոցներ են գտել, որոնք կարող են արգելափակել բջիջների մեջ այնպիսի վիրուսների թափանցումը, ինչպես SARS-CoV-2 կորոնավիրուսը։ Այդ ինհիբիտորները 5 հազար անգամ ավելի արդյունավետ են, քան հիմա օգտագործվող միջոցները։

Chemical Science ամսագրում հրապարակված հոդվածում նշվում է, որ վիրուսները բջիջների մեջ թափանցելու համար օգտագործում են մեխանիզմ, որը հայտնի է որպես բջջային կլանում՝ միջնորդավորված տիոլներով՝ սպիրտների նմանակներ, որտեղ թթվածնի ատոմը փոխարինվում է ծծումբի ատոմով։

Ծծումբի միացություններ կան էուկարիոտիկ բջիջների, բակտերիաների եւ վիրուսների թաղանթի վրա։ Տիոլների եւ սուլֆիդների միջեւ փոխազդեցությունը պրոցես է գործարկում, որը սուբստրատին հնարավորություն է տալիս բջջի մեջ թափանցել  միախառնման (էնդոցիտոզ) միջոցով կամ թաղանթի միջով ուղղակի տեղափոխման միջոցով։ Տիոլների շնորհիվ բջիջների մեջ են ընկնում նաեւ ՄԻԱՎ-ը եւ դիֆթերիայի ցուպիկների տոքսինները։ Սակայն բջջային կլանման մեջ ծծումբ պարունակող նյութերի առկայությունը մինչեւ հիմա վիճելի էր համարվում։

Հետազոտության հեղինակները կատարել են պոտենցիալ ինհիբիտորների որոնում, որոնք կարող էին օգտակար լինել համաճարակային կորոնավիրուսի դեմ։ Նրանք նյութեր են գտել, որոնք 500 անգամ ավելի արդյունավետ են Էլմանի ռեագենտից, որն օգտագործվում է տիոլային խմբերի հայտնաբերման համար եւ կարող է ինհիբիրացնել դրանց հետ կապված բջջային կլանման մեխանիզմը։ Թեստերը ցույց են տվել, որ ինհիբիտորներից մեկը կարող է արգելափակել բջիջների մեջ վիրուսի թափանցումը։

Գիտնականների խոսքով՝ այս հետազոտության արդյունքները կարող են օգնել մշակել նոր հակավիրուսային դեղամիջոցներ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է