Կորոնավիրուսը ոչ մի տեղ չի հեռանա եւ կդառնա սեզոնային վարակ: Նման կարծիք է հայտնել «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան:
«Մենք տեսնում ենք, որ սեզոնայնությունն էլ ավելի արտահայտված է: Ամենայն հավանականությամբ, այն կկրկնվի յուրաքանչյուր տարի եւ կակտիվանա տարվա ցուրտ եղանակին»,-ասել է նա, հաղորդում է ՌԲԿ-ը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանում այսօր շրջանառվում է կորոնավիրուսը ոչ թե Չինաստանից, այլ եվրոպական տարբերակը:
«Արագ մշակել ենք թեստ համակարգեր,արձագանքման միջոցներ, թույլ չենք տվել հարուցիչ Չինաստանից: Եվ այսօր կարող են ամենայն պատասխանատվությամբ ասել, որ Ռուսաստանի Դաշնությունում չի շրջանառվում կորոնավիրուսը Չինաստանից»,-ասել է Պոպովան:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր