• Latest news

Ե՞րբ է կորոնավիրուսով վարակված մարդն առավել վարակիչ

25 նոյեմբերի, 2020  14:22

Կորոնավիրուս ունեցող մարդը սովորաբար վարակիչ է շրջապատողների համար նույնիսկ նախքան ախտանիշների ի հայտ գալը: BMJ ամսագրում հրապարակված հետազոտության մեջ մասնագետները ուսումնասիրել են կորոնավիրուսային վարակի բնույթը եւ պարզել, որ ամենավարակիչը մարդը լինում է կորոնավիրուսի` օրգանիզմ ներթափանցելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում: Այդ ժամանակ նա կարող է վարակի ախտանիշներ դեռ չունենալ:

Գիտնականները պարզել են, որ վիրուսի գերվարակիչ լինելու ունակությունը պայմանավորված է դրա սպիտակուցների կառուցվածքային մակերեսով. դրա շնորհիվ նրանք ավելի ամուր են կապվում ընկալիչներին օրգանիզմում, ինչը հեշտացնում է ներթափանցումը եւ վարակումը:

Նրանց խոսքով` վարակման առավելագույն ներուժը նկատվում է ախտանիշների առաջացումից անմիջապես առաջ եւ դրանց առաջացումից հետո առաջին հինգ օրվա ընթացքում: Հիվանդության տարածման գործում ամենամեծ դերը խաղում է նախախտանշանային փոխանցումը` վարակվածի մոտ ախտանշանների ի հայտ գալուց մեկ-երկու օր առաջ:



Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել