• Latest news

Գիտնականները մշակել են էժան եւ թեթեւ շարժական ՄՌՏ սքաներ

26 նոյեմբերի, 2020  09:46

Ընդհանուր պրոֆիլի Մասաչուսեթսի հիվանդանոցի (Massachusetts General Hospital, MGH) հետազոտողների ղեկավարությամբ գիտնականների խումբը մշակել է էժան, կոմպակտ, շարժական եւ փոքր հզորության ՄՌՏ սքաներ, որը կարելի է տեղադրել շտապօգնության մեքենայի մեջ, հեշտությամբ բերել պացիենտի հիվանդասենյակ կամ տեղադրել ոչ մեծ կլինիկաներում ու մասնավոր բժիշկների կաբինետներում։ Այս մշակումը ներկայացված է Nature Biomedical Engineering ամսագրում հրապարակված հետազոտության մեջ։

Ինչպես հայտնի է, ստանդարտ ՄՌՏ սքաներները թանկարժեք են, պահանջում են հատուկ ենթակառուցվածք եւ շարժական չեն, հայտնում է Medical Express-ը։

Նոր շարժական ՄՌՏ սքաները նախատեսված է հատուկ գլխուղեղի հետազոտման համար։ Այն կարելի է միացնել ստանդարտ վարդակին եւ շատ ավելի քիչ աղմուկ է արձակում, քան ավանդական ՄՌՏ սքաներները։

Սքաներում մագնիսն ունի սպիտակեղենի զամբյուղի չափ, իսկ ամբողջ համակարգի ընդհանուր քաշը, ներառյալ մագնիսը, կոճերը, արագացուցիչները, պատվանդանը եւ սայլակը, կազմում է 230 կիլոգրամ։ Սայլակի վրա սքաները մեկ մարդը կարող է հեշտ կերպով տեղափոխել, իսկ ցանկության դեպքում դրա քաշը կարելի է նվազեցնել մինչեւ 160 կիլոգրամ։

Երեք առողջ մեծահասակ կամավորների մասնակցությամբ թեստավորելիս սքաները կարողացել է հաջողությամբ գեներացնել ուղեղի եռաչափ պատկերները։ Դրա համար պահանջվել է միջինը 10 րոպե։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել