• Latest news

Հայտնի են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կողմնակի էֆեկտները

26 նոյեմբերի, 2020  11:03

Կրոնավիրուսի դեմ ցանկացած պատվաստանյութ կարող է առաջացնել տհաճ, բայց ժամանակավոր կողմնակի էֆեկտներ, որոնք վտանգ չեն ներկայացնում պացիենտի առողջությանը եւ կյանքին։ Այս մասին հայտնում է Newsweek պարբերականը՝ վկայակոչելով Ամերիկյան բժշկական ասոցիացիայի տվյալները։

Մասնագետների խոսքով՝ ոմանց համար պատվաստումը կարող է տհաճ լինել, սակայն անհրաժեշտ է կատարել մի քանի ներարկումներ, որպեսզի լիարժեք իմունիտետ ձեւավորվի։ Moderna-ի եւ Pfizer-ի պատվաստանյութերը, որոնք շուրջ մեկ ամիս միջակայքով ներարկվում են երկու դեղաչափով, նրանց գնահատմամբ՝ մինչեւ 95 տոկոսով արդյունավետ են SARS-CoV-2-ի դեմ իմունիտետ ապահովելիս։

Moderna-ի պատվաստանյութի փորձարկումները ցույց են տվել, որ առաջին դեղաչափի ներարկումից հետո դիտվող միակ տարածված կողմնակի էֆեկտը ներարկման տեղում ցավն է, որն առաջացել է պացինետների 2,7 տոկոսի մոտ։ Երկրորդ դեղաչափից հետո ամենահաճախակի լուրջ կողմնակի էֆեկտն է եղել հոգնածությունը, որից գանգատվել է մասնակիցների 9,7 տոկոսը։ Մկանային ցավերին բախվել է 8,9 տոկոսը, իսկ հոդացավերին՝ 5,2 տոկոսը։ Եվս 4,5 տոկոսը հայտնել է պատվաստվելուց հետո գլխացավերի մասին։

Առայժմ չեն հրապարակվել Pfizer-ի պատվաստանյութի անվտանգության մասին մանրամասն տվյալները, բայց BioNTech ընկերության ներկայացուցիչները հայտնում են, որ պատվաստանյութը առողջությանը լուրջ վտանգ չի ներկայացնում։ Նախնական տեղեկություններով՝ առավել հաճախ հանդիպող կողմնակի էֆեկտներ են եղել հոգնածությունը եւ գլխացավերը, որոնք դիտվել են երկրորդ դեղաչափից հետո փորձարկման մասնակիցների առնվազն 4 տոկոսի մոտ։

Որոշ մասնագետներ բժիշկներին եւ առողջապահության մարմինների պաշտոնյաներին կոչ են անում հանրությանը տեղեկացնել, որ հնարավոր են այնպիսի կողմնակի էֆեկտներ, ինչպես ջերմության սաստիկ բարձրացումը։ Դա թույլ կտա հակազդել նրանց, ովքեր կողմնակի էֆեկտների մասին տեղեկություններն օգտագործելու են պատվաստման դեմ դավադրության տեսությունների առաջմղման համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է